28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դադարեցրեց հացադուլը

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 11-օրյա հացադուլից հետո այսօր դադարեցրել է այն։ Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանի փոխանցմամբ՝ այսօր ազատամարտիկների հրավիրած հորդոր-ակցիայից հետո իրեն հաջողվել է հանդիպել ազատազրկված գնդապետի հետ, որից անմիջապես հետո Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը: Ավետիսյանը հորդորել է իրեն միացած մյուս հացադուլավորներին հետևել իր […]

76-ամյա հայ կինը հայտնվել է Ադրբեջանի տարածքում

Նոյեմբերի 8-ին անհետացած Կոթիի 76-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝  հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Գործակալությունը մասնավորապես հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը: Տարեց […]

Ֆիննախը պատրաստ է «գոտիները ձգել»

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տրամաբանական է համարում այն մտահոգությունները, որոնց համաձայն՝ սուղ տնտեսության պայմաններում պետք է կրճատել պետական ծախսերը: Լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով Henaran.am-ի հարցին, ասաց, որ մանսավորապես իրենց նախարարությունը հունվարից պետք է համապատասխան կրճատումներ անի՝ 4 մլրդ դրամի չափով: «Եթե որևէ ծառայող արդեն ունի հնուց եկած մեքենա, վերցնելն ավելի դժվար է… մենք գնում […]

Գագիկ Խաչատրյանը չի կարողանում գիշերը քնել

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը համաձայն է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի այն դիտարկման հետ, որ 2016 թվականին ավելի վատ ենք ապրելու: Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը զարմացավ սակայն` ինչու է լրագրողներին թվում, թե տնտեսական այս իրավիճակի արդյունքում պետական պաշտոնյաների կյանքը չի վատանում: «Պաշտոնյաների մեծ մասը գիշերը չի կարողանում քնել»,- արձագանքեց գլխավոր հարկահավաքը: Դիտարկմանը, թե չեն քնում, որովհետև […]

Անզոր է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մտադիր է 2016 թվականին ուսումնասիրության կենտրոնում պահել հանրային հնչեղություն ունեցող վարույթները: Կիրականացվեն պլանային ուսումնասիրություններ: Այս մասին 2016-ի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ շեշտելով, որ հաջորդ տարվա իրենց ծախսերի մեջ փոփոխություն չկա: Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին` հանձնաժողովը հանցավոր համաձայնությունների դեմ պայքարի համար ունի՞ համապատասխան գործիքներ՝ […]

«Ինչպես կկարողանանք դիմադրություն կազմակերպել և վերածել ապստամբության»

«Ամբողջ ժողովուրդն է դեմ սահմանադրական փոփոխություններին: Արդեն մոտ 40 գյուղում եղել ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը նշեց, որ Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների բանակը բավականին մեծ է: «Եթե իշխանությունները ազնիվ լինեին, ապա կընդունեին, որ մեր բանակն է ամբողջ ժողովուրդը: Երբ ես ասում եմ մեր՝ ես նկատի չունեմ Հայ ազգային […]

Հայաստան-ՆԱՏՕ խորացված համագործակցության համար ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը անհամատեղելի չէ

Երևանում ընթանում է «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. Նոր  նպատակներ  և  հեռանկարներ» թեմայով կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակներում ՆԱՏՕ-ի Միջազգային աշխատակազմի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի անդամ Շտեֆեն Էլգերսմանը լրագրողներին ասաց, որ Հայաստանի` ՀԱՊԿ անդամակցությունը ոչ մի անհամատեղելիության հարց չի առաջացնում Հայաստան-ՆԱՏՕ խորացված համագործակցության համար: Նա  նշեց, որ բազմաթիվ երկրներ, որոնք հանդիսանում են անվտանգության այլ շրջանակների անդամ, շարունակում են համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ: […]

Փոխհատուցում կտրվի Տուլայի վթարից տուժածներին և զոհերի հարազատներին

Տուլայում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատները կստանան մեկ միլիոն դրամ, իսկ, ահա, տուժածներին կվճարվի մինչև մեկ միլիոն դրամ գումար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը նշեց, որ փոխհատուցման վերջնական չափը այսօր կհստակեցվի: Խոսելով վթարի պատճառների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ քննությունը դեռ ընթանում է, քննության ավարտից հետո […]

Առանց «նեղվելու»

Կապի և տրանսպորտի նախարար, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը լինելու է հանրաքվեի քարոզարշավի առաջին շարքերում: Լրագրողների հետ զրույցում վերջինս հայտարարեց, որ լինելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, մասնակցում է կուսակցության բոլոր միջոցառումներին : Լրագրողները հետաքրքրվեցին` նեղված չէ՞ արդյոք նախարարը, որ ընդգրկված չէ հանրաքվեի «այո»- շտաբում՝ Բեգլարյանն արձագանքեց` երբեք էլ շտաբի անդամ չի եղել, սակայն չմոռացավ նշել, որ միշտ […]

Մնացեք Աշոտյանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր հանրագրում անդրադարձել է ՀԱԿ-ի տարածած հայտարարությանը: Հիշեցնենք, ՀԱԿ-ը հայտարարել էր, թե «Եռանկյունի» հաղորդաշարը «ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ»: «Ծանոթացա ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը: Շնորհակալ եմ նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար: ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի