06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դադարեցրեց հացադուլը

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 11-օրյա հացադուլից հետո այսօր դադարեցրել է այն։ Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանի փոխանցմամբ՝ այսօր ազատամարտիկների հրավիրած հորդոր-ակցիայից հետո իրեն հաջողվել է հանդիպել ազատազրկված գնդապետի հետ, որից անմիջապես հետո Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը: Ավետիսյանը հորդորել է իրեն միացած մյուս հացադուլավորներին հետևել իր քայլին և պայքարի այլ տարբերակներ ընտրել:

«Վոլոդյան խնդրեց բոլոր մտահոգ մարդկանց փոխանցել իր շնորհակալական խոսքերը, իր առաղջությամբ անհանգստանալու համար: Նշեց, որ իր պայքարը չի ավարտվում»,-ասաց Սարուխանյանը:

«Իմ այնտեղ գտնված ժամանակ կալանավայրի բժիշկը ցուցում ստացավ զբաղվել հացադուլը դադարեցրած կալանավորների առողջական վիճակով՝  կարգավորելով նրանց հետագա սննդակարգը»,- հավելեց Գագիկ Սարուխանյանը:

Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հոր առողջական վիճակը բավարար է ու նրա այսօրվա որոշումը ինչ-որ չափով հանգստացրել է ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը հոկտեմբերի 30-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Հացադուլի պատճառը ՔԿՀ անկախ հանձնաժողովի կողմից Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատման արձակման դիմումի մերժումն էր:

Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ