25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննարկել են ԵԺԿ հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել […]

Ոստիկանությունը Անկարայի ահաբեկչության մասին գիտեր 20 օր առաջ. պաշտոնական փաստաթուղթ

Fox հեռուստաալիքի թուրքական ծրագիրը պաշտոնական փաստաթուղթ է հրապարակել այն մասին, որ թուրքական ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Fox-ի հաղորդման մեջ ասվում է, որ Թուրքիայի Թունջելի նահանգի անվտանգության տնօրինությունը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքներում եւ բնակավայրերում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին սեպտեմբերի 17-ին […]

Պահանջները եղել են անօրինական

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը դրական է գնահատում  Սահմանադրական դատարանի կողմից կայացված վճիռը, որով պաշտպանվեց ԶԼՄ-ների տեղեկատվությունը չբացահայտելու իրավունքը: «Որոշումը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր բազմաթիվ այն դեպքերը, երբ իրավապահ մարմինները դիմել են լրատվամիջոցներին աղբյուրը բացահայտելու պահանջով, կապ չեն ունեցել իրավունքի հետ: Այլ կերպ ասած` պահանջները եղել են անօրինական»,- մեկնաբանեց Մելիքյանը` […]

Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնևում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Մենք Սիրիայի […]

Նաստրադամուսին` անհայտ հարց

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ո՞ւմ է տեսնում երկրի ապագա ղեկավարի դերում, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Էդ հարցի պատասխանն անգամ Նաստրադամուսը չգիտի»: «Այս տեմպերով, որ գնա, կարող է նաև երկրի ղեկավարի պաշտոնին հավակնի ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը»: Սաֆարյանն ասաց՝ կատակ չի անում, այլ ներկայացնում է դառը իրականությունը: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը վերջերս հայտարարել էր ՀՀ-ում կուսակցություն […]

Էրդողանին վիրավորելու համար 15-ամյա երեխա է ձերբակալվել

Թուրքիայի սրճարաններից մեկում 15-ամյա մի երեխայի են ձերբակալել` հիմնավորելով, թե նա վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երեխան հարցաքննվելուց հետո գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, հետո արդեն աազատ արձակվել: Թե հստակ ինչ վիրավորանք է հասցրել 15-ամյա պատանին Էրդողանին, չի նշվում:

Ինչպես է Ասադը հասել Մոսկվա. Երեւանի տարբերակն էլ է քննարկվում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Մոսկվա կատարած այցի երթուղին ակտիվ քննարկումների տեղիք է տվել թուրքական լրատվամիջոցներում, գրում է Ermenihaber.am-ը: Մասնավորապես «Hurriyet»  թերթի կայքը, ընդգծելով, որ այցի մասին Կրեմլը տեղեկություն է տարածել Ասադի վերադարձից հետո միայն, ներկայացրել է 3 հնարավոր տարբերակ, թե Սիրիայի նախագահը որ երկրների օդային տարածքներով կարող էր հասած լինել Ռուսաստան: Ստորև ներկայացնում ենք թուրքական […]

Խուճապ է. Հրապարակ

«Նոր սեփականատեր՝ «Տաշիր գրուպի» հայտնվելով՝ ՀԷՑ-ում բուռն փոփոխություններ են սկսվել։ Իսկ որտեղ փոփոխություններ, այնտեղ նաև դժգոհություններ։ Հոկտեմբերի 17-ին չորս մասնաճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է ՀԷՑ-ի «Կենտրոն» մասնաճյուղը, որի տնօրեն է դարձել «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի որդին, որը տնօրինում էր ՀԷՑ-ի Արմավիրի, […]

Էրդողանը զանգահարել է Պուտինին` Ասադի հետ հանդիպման մանրամասներն իմանալու

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Մոսկվա կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Էրդողանը զանգահարել է Պուտինին, վերջինիս` Ասադի հետ ունեցած հանդիպման մանրամասներն իմանալու համար, գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանը Պուտինին փոխանցել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ Հալեպի և շրջակայքի վրա իրականացվող հարձակումները […]

ՀՅԴ-ականներից «այո»-ի քարոզով կզբաղվի 20 մարդ. Ժողովուրդ

«ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը թերթի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը ձևավորել է սահմանադրական փոփոխությունների քարոզչության 5 խումբ, որոնք նոյեմբերից արդեն կսկսեն ակտիվ քարոզչություն իրականացնել: Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններին կողմ է, այսպես ասած, այո-ի թեւից է: Ըստ Մինասյանի՝ իրենք քարոզարշավն իրականացնելու են հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի իրենց աշխատանքից չկտրվեն: Պատգամավորից տեղեկացանք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի