17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Կյանքն էլ հետաքրքիր չէր լինի առանց «ոչ»-ի

ՀՀԿ-ն չի վախենում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից դեկտեմբերի 1-ին խոստացված «ճնշումներից»: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` հավելելով, որ բոլոր ընտրություններից առաջ այդ մարդկանց խումբը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով:

«Խոսում եմ ժողովորդին փրկելու, մեզ վրա ճնշում գործադրելու մասին, սակայն իրենց թիվը շատ փոքր է: Չեմ բացառում, որ այս համակարգին դեմ քաղաքական առանձին գործիչներ կլինեն, ինչը նորմալ է: Բայց պետք է իրենք էլ հանդես գան Սահմանադրության և օրենքի շրջանակներում և երբեք չխախտենք դրանք»,- ասաց պատգամավորը` հուսալով, որ եթե նույնիսկ կոչեր են արվում, ապա դրան պետք է դուրս չկա օրենքի շրջանակներից:

«Պատկերացնո՞ւմ ենք` որևէ երկրում մի նախաձեռնություն, որ ընդդիմություն չունենա: Պատկերացնում եք, որ բոլորն համատարած ասեին «այո» Սահմանադրական փոփոխություններին, այդ դեպքում կյանքն էլ հետաքրքիր չէր լինի: Մենք մեր գործն ենք անում, իրենք իրենց գործը»,- եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ