12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը ԵԽԽՎ-ն դարձրել է շուկա. պաշտոնական Ստեփանակերտի պատասխանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցը որևէ հետևանք չի ունենա:

Henaran.am-ի հետ զրույցում խոսնակը նշեց, որ զեկույցն ավելի շատ հարված էր ժողովրդավարությանը և հենց ԵԽԽՎ-ին: Ըստ նրա` նման զեկույցը ներդրում կամ ազդեցություն չի կարող ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում:

Դավիթ Բաբայանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպես է արցախյան կողմը վերաբերում նրան, որ զեկույցի ամփոփիչ հատվածում վեհաժողովը կոչ է անում Մինսկի խմբին քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում այն է` «դուրս բերել ՀՀ զինված ուժերը և այլ ապօրինի ուժեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից»: Ի պատասխան` Բաբայանն ասաց.

«Ադրբեջանը ԵԽԽՎ-ն դարձրել է միլիմեջլիս, ավելին` դարձրել է արևելյան շուկայի մի տաղավար, որտեղ բացեիբաց գնում է մարդկանց, պատգամավորներին և այսպիսով կատարում իր սև գործը»,- ասաց Դավիթ Բաբայանը` նշելով, որ առաջին հերթին արցախյան կողմը մտահոգված է ոչ թե նրա համար, որ զեկույցը կարող է որևէ ազդեցություն ունենալ, այլ որ այն մեծ հարված է ժողովրդավարությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ