22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանրաքվեի գանձանակը շարունակում է դատարկ մնալ

Նոյեմբերի 7-ի դրությամբ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման համար որևէ հիմնադրամ չի բացվել: Այս մասին Henaran.am-ը պարզեց ԿԸՀ-ի պաշտոնական կայքի համապաստախան հավելվածից: Նկատենք, որ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից, այսինքն՝ օրենքը թույլ է տալիս բացել հիմնադրամներ այդ օրվանից սկսած, իսկ հստակ ժամկետ, որից հետո հիմնադրամ բացելն արգելվում է, օրենքը չի նախատեսում:

Հավելենք, որ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ պետք է բացվեն ՀՀ Կենտրոնական բանկում, սակայն մինչև այս պահը որևէ քաղաքական ուժ կամ անհատ մուծումներ չի կատարել: Չնայած դրան` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից կհատկացվի մոտ 1.8 միլիարդ դրամ։

Հիշեցնենք, որ հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ հանրաքվեի քարոզչության համար նախատեսված հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները), օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները:

Բացի այդ` հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը: Հիշեցնենք, որ հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է 1000 դրամի, այլ ոչ թե իրական նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն՝ հիմնադրամում ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ