11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

76-ամյա հայ կինը հայտնվել է Ադրբեջանի տարածքում

Նոյեմբերի 8-ին անհետացած Կոթիի 76-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝  հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Գործակալությունը մասնավորապես հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:

Տարեց կնոջը ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:
Նշվում է, որ նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերի համաձայն ու համապատասխան պրոցեդուրաներից հետո կնոջը կհանձնեն հայկական կողմին:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում  է ստացվել, որ նոյեմբերի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Կոթիի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ու հետ չի վերադարձել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ