17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչպես կկարողանանք դիմադրություն կազմակերպել և վերածել ապստամբության»

«Ամբողջ ժողովուրդն է դեմ սահմանադրական փոփոխություններին: Արդեն մոտ 40 գյուղում եղել ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը նշեց, որ Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների բանակը բավականին մեծ է:

«Եթե իշխանությունները ազնիվ լինեին, ապա կընդունեին, որ մեր բանակն է ամբողջ ժողովուրդը: Երբ ես ասում եմ մեր՝ ես նկատի չունեմ Հայ ազգային կոնգրեսը, ես նկատի ունեմ Սահմանադրական փոփոխությունների դեմ մարդկանց, իրականում՝ Սերժ Սարգսյանին ցմահ նախագահ դարձնելուն դեմ է ամբողջ ժողովուրդը »,-նշեց Զուրաբյանը:

Զուրաբյանը փաստեց, որ քարոզարշավիւ շրջանակներում լինելով 40 գյուղերում համոզվել է, որ ժողովուրդը չի ուզում հասկանալ այս Սահմանադրությունը, հարցեր չեռն տալիս, քանի որ լավ գիտակցում են, որ այս Սահմանադրությամբ գործող իշխանությունը ուզում է հավերժանալ:

«Այս հարցում ժողովուրդը տարաձայնություն չունի: Միակ խնդիրը, որ մեր առաջ դնում են հետևյալն է`  լավ,  մենք գնալու ենք, ասելու ենք`«ոչ», բայց այդ «ոչ»,-ը դառնալու է` «այո», ո՞նց եք սրա դեմը առնելու»,-ասաց Զուրաբյանը նշելով, որ դրա դեմը առնելու համար ինքը երկու լուծում է տեսնում. «Առաջինը՝ պետք է ապահովել ակտիվ հանրահավքային պահանջ, որ հասկանան՝ ի չի կարելի անընդհատ կեղծե:Երկրորդ՝ սահմանել հանրային վերահսկողություն ընտրատեղամասերում»:

Զուրաբյանը ընդգծում է, որ հանրաքվեի լեգիտիմության շղարշը ապահովելու համար հարկավոր է մեծ թվեր գրանցել, դրա համար նա տեսնում է էլի մի քանի նախապայմաններ. «Ընտրակաշառք պետք է բաժանեն, սակայն այս պահին իշխանությունն էլ ֆինանսական խնդիրներ ունի, կարծում եմ նաև ՝ այս անգամ այդքան էական դեր չի կարող խաղալ ընտրակաշառքը»,-շեշտեց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ