23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այս Սահամանադրությունը հերթական անգամ փակեց այդ հնարավորությունը

«Ոչ ոք չի վիճի այն բանի դեմ, որ դատական իշխանությունը իշխանական երեք ճյուղերից մեկն է: Իշխանությունները պետք է ձևավորվեն՝ մարդկանց, երկրի , քաղաքացիների կողմից: Ընտրությունները կարող են լինել ուղղակի կամ անուղղակի: Բայց, եթե մենք մեզ համարում ենք ժողովրդավարական պետություն, ապա մեր իշխանությունը պետք է ընտրվի ժողովրդի կողմից»:

Փաստաբան Հայկ Ալումյանը հղում անելով Սահմանադրական բարեփոխումների 7-րդ գլխին` նշում է, որ նոր Սահմանադրությամբ դատական համակարգին առնչվող բազմաթիվ դրույթներ անկատար են մնում.

«Ժողովուրդը, ինչպես կտրված է  եղել դատական իշխանությունից, այնպես էլ նոր փոփոխություներով շարունակելու է կտրված մնալ:1997  թվականին վերաքննիչ դատարան ունեինք, որը ըստ էության, կրկնում էր առաջին ատյանի դատարանի գործառույթները: 1998 թ.-ին այդ խնդիրը լուծվեց: Հիմա ըստ էության ունենք երկու վճռաբեկ դատարաններ, ու սա հակասահմանադրական վիճակ է: Այս խնդիրը պետք է լուծվեր այս Սահմանադրության մեջ, սակայն չլուծվեց: Ոչ մի հեռանկար չկա, որ Սահմանադրական դատարան դիմելով` կարող ենք հասնել նրան, որ այդ օրենքները համարվեն հակասահմանադրական:

-Հաճախ էինք լսում, որ որ նոր Սահմանադրությամբ  հնարավորություն է ստեղծվելու ստեղծել երդվյալ ատենակալների դատարան: Սակայն այս Սահամանադրությունը հերթական անգամ փակեց այդ հնարավորությունը»,- դատական համակարգի թերացումները շտկելու ևս մեկ բաց թողնված հնարավորության մասին է բարձրաձայնում փաստաբանը:

Ալումյանը նշեց, թե ինքը քրեական գործերով երկար ժամանակ զբաղվող փաստաբան է և համոզված է, որ այս Սահմանադրությամբ արդար ու անկողմնակալ դատարան ունենալու հնարավորությունները նվազում են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ