15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսիպյանը պատրաստ է վրաններ նվիրել /վիդեո/

Ազատության հրապարակում երեկվանից սկսած նստացույցը շարունակվում է: Ավելին նոր մարդիկ են համալրում նստածների շարքերը: Henaran.am-ի  թղթակցի հաղորդմամբ իրազեկման ակցիաներ են ընթանում նաև մայրաքաղաքի բակերում: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նստացույցը իրականացվում է հերթափոխի սկզբունքով: Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան վիճաբանություն է եղել Երևանի փոխոստիկանապետ Վալերի […]

Դիմել են թե հայերը, թե ադրբեջանցիները. վճիռը նախադեպային կլինի

Այսօր, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ  ամենից շատ փախստականները Սիրիայից են՝ որոնցից 1,3 մլն-ն ընդունել է միայն Թուրքիան: Նշենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Ալավերդյանը խոսեց նաև  ադրբեջանահայության փախստականների խնդրից, որի շրջանակներում  ՄԻԵԴ-ի կողմից օրերս վերջապես դիտարկված երկու գործերն […]

Ամեն 122-րդ անձ աշխարհում՝ այլևս փախստական է.Լարիսա Ալավերդյան

ՄԱԿ-ի կողմից հունիսի 20-ը ճանաչվել է փախստականների միջազգային օր: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ  փախստականների թիվը արագ տեմպերով աճում է, այն  մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 8 մլն-ով: Ալավերդյանը վկայակոչելով ՄԱԿ-ի հանձնակատարի ամենամյա հայտարարությանը փախստականների միջազգային […]

Առաքել Մովսիսյանը կրկին սպառնացել է. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Ակցիզային օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀԿ-ականներին ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորեց դեմ քվեարկել, ինչին վերջինս չհամաձայնեց՝ ասելով, թե օրինագծի երկրորդ ընթերցումը հետաձգել են աշնանը, եւ այդ ընթացքում կարող են շահագրգիռ քննարկումներ անցկացնել ու որոշակի փոփոխություններ մտցնել նախագծում: Բիշարյանը՝ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը գաղտնի պայմանավորվածություն ունի դեսպանների հետ. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանն երեկ Ազատության հրապարակում էր։ Նա ասաց, որ կմասնակցի նաեւ նստացույցին․ «Ես ունեմ այլ պարտականություններ, չեմ ասի. դեսպանների հետ է, թե ինչ է, նոր իմացա որոշման մասին, բայց անպայման բազմաթիվ անգամներ կայցելեմ, ինձ համար օտար չէ այս միջավայրը»։ Հետո բացեց փակագծերը, որ դեսպանների հետ ինչ-որ ծրագիր կա, բայց մանրամասներն առայժմ գաղտնի […]

«2003-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջին փուլով հաղթել է». Արամ Սարգսյանը հույս ունի /վիդեո/

«2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջին փուլով հաղթել է, երեկոյան հանրահավաքից հետո հայտարարեց երկրորդ փուլ, այնպես որ այս իշխանություններն այդքան էլ կույս չեն, թող ձևեն չթափեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուշացած չէ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան: Նշենք, որ Սարգսյանն իր կուսակիցների հետ այսօր […]

Ընդդիմությունը չի կատարում իր պարտականությունները /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը վստահ է՝ ընդդիմությունն արդեն իր ներսում է «պատերազմ» սկսել, քանի որ չի կարողանում լավագույնս կատարել իր պարտականությունները: «Որ մեր այսօրվա ընդդիմությունը, մեղմ ասած, իր հիմնական պարտականությունները լավ չի կատարում, դա փաստ է, և դա վատ է, քանի որ մեզ, որպես ժողովրդավարական հասարակություն, ուժեղ ընդդիմություն պետք է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Ինչու են «պատերազմն» արդեն սկսել /վիդեո/

Միջազգային և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ազգային ժողովում ընդդիմության՝ միմյանց ուղղված քննադատությունները, փոխադարձ սպառնալիքները վկայում են այն մասին, որ նախընտրական շրջանը մոտենում է: «Կրքերն արդեն իրենց զգացնել են տալիս, ելույթներում պոպուլիզմն ու դեմագոգիան արդեն սկսում է գերակայել, և բոլորը մտածում են ապագա իշխանության մեջ տեղ ունենալու մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Մեր նկատմամբ հարգանք ունեցեք. չֆռռացնել

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենքը ընդունվել է 2008թ-ին և միայն մեկ անգամ է փոփոխության է ենթարկվել հենց 2008թ-ին: Ջանջուղազյանը նշեց, թե ընդհանուր առմամբ օրենքը գնհաատվում է դրական, որը միայն իրենք չեն ասում, այլ նաև ներդնողների գնահատականն է, սակայն […]

Սիրայում վիճակը ավելի է սրվում /վիդեո/

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց, որ Սիրիայում իրավիճակը գնալով վատանում է ու սրվում: «Որևէ մի ուժ չկա, որ ռազմական գործողություններում լիակատարաժ արդյունք կարողանա ապահովել»,-նշեց նա ու հավելեց, որ համակարտ ուժերն իրենց համար մասնատում են Սիրիան:  Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի