19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Դա մարտահրավեր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին և ժողովրդին»

«Կարծում եմ, որ միգրացիոն քաղաքականությունը արդեն վերանայվում է,որովհետև մենք գիտենք, որ Եվրոպայի սահմաններին խստացվել է վերահսկողությունը և այդ վերահսկողությունը եվրոպական հաշվարկներով  խիստ կմնա ամենաքիչը մոտ երկու ամիս,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը տիկին Սեդրակյանը նկատեց.«Ակնհայտ է, որ դա հարձակում էր ոչ թե Ֆրանսիա երկրի վրա, այլ կոնկրետ քաղաքականության համար, ինչպես  փորձում է դա ներկայացնել ներկայացվեց ռուսական պրոպագանդան: Որովհետև տեռորը արդարացնելու ամենակարճ ճանապարհը դա ասելն է, որ տեռորի համար կային օբյեկտիվ նախադրյալներ: Տեռորի համար օբյեկտիվ նախադրյալներ չեն կարող լինել, որովհետև տեռորիզմը հանցանք է և հանցանքի համար որևէ մոտիվացիոն հիմքեր փնտրելը կրկնակի հանցագործություն է, քանի որ , ճանապարհ է բացում հետագա տեռորների համար»:

Քաղաքական գործչի համոզմամբ՝ եվրոպական քաղաքականությունը արդեն իսկ դուրս է գալիս եվրոպական բյուրոկրատական ստանդարտից, որը իրենք նախկինում համարում  էին բավարար:

«Այսինքն նրանք բավարար էին համարում, որ բնակչությունը պաշտպանված լինի սոցիալական, ժողովրդավարական  ստանդարտներով և կլինի միություն: Բայց Եվրոպայի համար պարզվեց , որ դա բավարար չի և դրա համար անհրաժետ է քաղաքակրթական ստանդարտ»,-ընդգծեց Սեդրակյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ դատապարտելի համարեց Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը.«Դա մարտահրավեր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին և ժողովրդին»,-նշեց Սահակյանը:

Սահակյանը ևս անդրադարձավ միգրացիոն քաղաքականությանը.«Մենք գիտենք, որ Ֆրանսիայի նախագահը արդեն իսկ երեք ամսով երկարացրել է խիստ ռեժիմը փարիզում : Իհարկե ոչ թե պետք է վերանայվի միգրացիոն քաղաքականությունը, այլ վերանայելու պարտավորություն կա, քանի որ մենք տեսնում ենք, որ իսլամանկան պետության այս քայլը ուղիղ ոտնձգություն էր ամբողջ Եվրոպայի ժողովրդավարության դեմ: Ահաբեկիչները օրը ցերեկով՝ Եվրոպայի սրտում ուղղակի գնդակահարում են մարդկանց»,-եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ