20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լավ է արել Բակո Սահակյանը

Մի քանի դիտարկում Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին օրերի քննարկումների շուրջ.

1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել միայն մեզ կարող ենք, որ չկարողացանք լավ կռվել ու հաղթել նորից: Հուսամ, որ Սեյրան Օհանյանի վերջին հայտարարությունը իսկապես լուրջ կընկալվի: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:

2. Տարբեր երկրների ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կերթան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չերթանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ոչ սահմանադրության այսօրվա կամ քննարկվող տեքստերը կարող են ազդել, ոչ էլ Լավրովների, Ուորլիքների, կամ որևէ ուրիշի առաջարկները: Իրենք իրենցն են ցանկանում, մենք միայն մերը պետք է առաջ տանենք:

3. Լավ է արել Բակո Սահակյանը, որ այդպես է պատասխանել իրեն տրված հարցին Արցախի օդանակայանի վերաբերյալ: Երկու կարևոր բան է փաստել` օգնեք օդավակայանը աշխատացնել ու որ պատրաստ ենք քննարկել: Վստահ եմ, որ առաջի մտքի հետ կապված շատերը պետք է գիտակցեն, որ իրենք էլ ունեն խնդրին օգնելու դեր` եթե չանեն երեք համանախագահներով, ապա կյանքը կարող է ստիպել միայն մեկով անելու:

Դե թող տեղից շարժվեն ու խոսալու տեղը երեք համանախագահներով իրենց հենց շահերից դրդված ներգրավվեն ու օդանավակայանը շահարծումն իրականացնեն: Մի պարզ ճշմարտություն կա` վակուումը երկար դատարկ չի մնում և լցվում է (կարող են երեքով լցնել) կամ այն ինչ-որ մեկն է լցնելու: Իսկ երկրոդ հարցը հենց այն է, որ երկար փորձում ենք աշխարհին բացատրել` Արցախը կայացած միավոր է և միշտ պատրաստ է քննարկումների ու բանակցությունների: Իսկ թե ինչ կորոշվի, կյանքը ցույց կտա: «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց». Քենեդու այս խոսքերը իսկապես մեզ համար են:

4. Մեր պատերազմը չի ավարտվել ոչ առաջնագծում, ոչ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար մեզ պետք թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթնել: Այնպես որ եկեք մեր շահերի առաջ տանելով ապրենք ու աշխատենք:

5. Դուխով

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ