19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կբացառվի միևնույն ԱԱՀ ունեցող մարդկանց կրկնակի քվեարկությունը

Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախագծի հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է դասակարգել նույն ազգանուն և հայրանուն ունեցող մարդկանց, ովքեր քվեարկելու են նույնականացման քարտով: «Հնարավո՞ր է ընտրատեղամասերում մարդկանց հավելյալ ցուցակ ստեղծել, որով կառանձնացվի նույնականացման քարտով քվեարկածները և կֆիքսվի նաև նրանց հասցեները»,- հետաքրքրվեց Խոսրով Հարությունյանը: […]

Ռիսկով` առաջ նայելով

«Սահմանադրական բարեփոխումներին անցում կատարելը վաղ է մեր երկրի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Վաղ էր անցում կատարելը խորհրդարանական մոդելին: Սա ռիսկային փաստաթուղթ է, որ մարտահրավեր է այսօրվա իրականությանը, այս պահին ժամանակավրեպ է, սակայն, կարևոր է այն, որ այն առաջ նայող է: Ես, այնուամենայնիվ, չեմ կարող չողջունել այս փաստաթղթի որոշակի դրույթներ»: […]

Ռուսական ավիաբազայի տեղակայումը երկրում անիմաստ է․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը ասել է, որ այժմ ռուսական ավիաբազայի տեղակայումը երկրում անիմաստ է, գրում է gazeta.ru-ն: “Այս իրավիճակում, երբ կան մի շարք այլ հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում՝  ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Սիրիայում, կարծում ենք, որ կարիք չկա խոսելու Բելառուսում բազա տեղակայելու մասին”,- հայտարարել է նա։

Սահակյանը խորհուրդ է տալիս ստուգել ընտրացուցակները

Նույնականացման քարտերի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որոշակի հարցեր ուղղելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, հիշեց, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ակտիվորեն քննարկվել է իր համանուն նախագիծը, մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորների  մշակած նախագիծն արագորեն դրական եզրակացություն է ստացել: «Ես ուզում եմ կենտրոնացնել ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, թե  ինչպես են  հասցեների առումով […]

Մեզ աշխատացնել չսովորեցնեք

Նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելը թույլատրող օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին: Բիշարյանը վրդովված էր, քանի որ անընդունելի էր համարում Սահակյանի հիմնավորումները նախագծի վերաբերյալ: ՕԵԿ-ական պատգամավորը  վստահ էր, որ գործարկվել է երկակի ստանդարտ: Նա հարցրեց, թե ինչո՞ւ մինչև հանրաքվեի նշանակման օրը չեն նախատեսել հանրաքվեի ընթացքում վերահսկողական […]

Ինչո՞ւ մամուլի հրապարակումները հիմք չեն ընդունվում. ԱԺ էթիկայի հանձնաժողովը նոր նախագահ ունի

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ գնահատական տալ հանձնաժողովի նախորդ նախագահի աշխատանքին: Ըստ նրա՝ հանձնաժողովի պասիվ աշխատանքը կարող է պայմանավորված լինել դիմումների քանակի պատճառով: Հիշեցնենք, նախկինում հանձնաժողովը նախագահում էր Արփինե Հովհաննիսյանը: «Վստահ եմ, որ հանձնաժողովը քննարկել է բոլոր այն դիմումները, որոնք համապատասխանել են կանոնակարգ օրենքի պահանջներին»,- ասաց պատգամավորը: Խոսելով իր գործունեության […]

Առանց արյունահեղության

«Ցանկացած իրադրության փոփոխություն արդեն իսկ հեղափոխություն է: Մարդկանց մեջ այնպիսի տպավորություն է, որ հեղափոխությունը պարտադիր պետք է լինի արյունահեղության տեսքով: Հեղափոխությունը պետք է ընկալել, որպես երևույթի փոփոխություն և առաջին հերթին հարկավոր է  փոփոխություն՝ մարդկանց ինքնագիտակցության մեջ, կամ ավելի կոնկրետ կամքի հստակություն է պետք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանը: Հիշեցնենք, […]

Պետք չէ կապկել խորհրդարանական այլ երկրների.քաղաքագետ

« Սահմանադրական փոփոխությունները իրենց ծավալով  բերում են՝ հեղափոխություն վերևից»,-այսօր հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Դավթյանը փաստեց, որ այն ինչ առաջարկվում է  քաղաքացիներին՝ դա պետք է ապահովի ժամանակակից պետություն, կառավարման արդյունավետ համակարգ, իրավունքի գերակայություն: Բանավաեճի մյուս մասնակիցը ՝ քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը նշեց, որի ինքը «Ոչ»-ի քարոզիչ չէ, սակայն չի կարող […]

Մոսկվան ուզում է ազատվել

Երեկ Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ հրադադարի հերթական ցուցադրական խախտումը: Մասնավորապես, համաձայն տարածված հաղորդագրությունների, Ադրբեջանական կողմը ավտոմատային կրակ է բացել այն ժամանակ և այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում կատարել է գրառում, ուր նշել է, որ իրենք ստիպված են եղել պատսպարվել: Ու թեև […]

Հասթերթն ընդունելու է իր մեղքը սեռական բռնության համար, մինչդեռ ԱՄՆ-ը քողարկում է թուրքական շանտաժը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սպասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը մեղավոր կճանաչվի գաղտնի վճարումներ կատարելու համար՝ դպրոցում ըմբշամարտի մարզիչ եղած ժամանակ իր կողմից սեռական բռնության ենթարկված տղաների լռությունը գնելու համար: Դաշնային դատախազների հետ մեղքի ընդունման այս գործարքը կնիք կդնի նրա դատական արձանագրությունների վրա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի