03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բյուջեի փոխարեն` մասնավորի «գրպանը»

Ազգային ժողովում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տարեկան բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ հարց ուղղեց պաշտպանության, արտաքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք հաշվարկվել է, թե քանի՞ միլիարդ դրամով կավելանար մեր պետական գանձանակը, եթե տեսանկարահանող և արագությունը ֆիքսող սարքերից միջողով ստացված տուգանքների 70 տոկոս շահույթը չպատկաներ «Փարկինք-Սիթի» կազմակերպությունը, որը և ներդրել է այդ համակարգը:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ շահույթի մասնաբաժինն այժմ 50 տոկոս է կազմում, ապա հավելեց, որ նման հաշվարկ չի կատարվել: Ըստ պատգամավորի՝ միլիարդների մասին խոսք չի կարող գնալ:

Նահապետյանը վստահեցրեց, որ եթե պետությունը ունենար հնարվորություն այդ համակարգը ներդնելու համար, ապա կաներ, իսկ, այս պահին, ներդրվել է պետություն-մասնավոր հատվածի ջանքերի շնորհիվ: Նահապետյանն ասաց, որ համակարգի ներդրման շնորհիվ ՃՏՊ-ների թիվը նվազել է:

Տիգրան Ուրախանյանն էլ իր հերթին նշեց, որ չի հերքում համակարգի արդյունավետությունը, այլ խոսում նրա մասին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող համերգների գումարները կարող էին տրամադրվել այդ տեսախիցիկներին և ստանալ 100 տոկոսանոց շահույթ: Ուրիխանյանը վստահություն հայտնեց, որ եթե հաշարկ արվեր, ապա կստացվեր միլիարդավոր դրամներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ