24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մտածում եք «լևի» կգնա՞նք. դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ տանից մինչև հասնում է Ազգային ժողով իրեն շուրջ 18 տեսախցիկ նկարում է: Նա խնդրեց մեկնաբանել այդ հարցը պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին:

«Ի՞նչ եք մտածում այս մասին: Ի՞նչ է` մտածում եք սխալ քայլ կանենք, «լևի» կգնա՞նք, արդեն տանը հաց ուտելու են հրավիրում, մեկ է հարցնում ենք` նկարո՞ւմ են, թե՞` չէ, արդեն «պադյեզդում» էլ են նկարում»,- դժգոհեց պատգամավորը: Կորյուն Նահապետյանն էլ ասաց, որ Բագրատյանը չափազանցնում .

«Տեսանկարահանող սարքերը ենթակա են ներդրման ու գործարկման, սակայն այս կամ այն տարածքում տեղադրելու անհրաժեշտությունը կարելի է քննարկել, պետք է մտածել չափորոշիչներ: Եթե գտնում եք, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, եկեք քննարկենք»:

Ի պատասխան Բագրատյանը խիստ վրդովվեց. «Լսեք, ձեռ մի առեք, մի բան եմ ասում, պատասխանում ասում եք՝ օրենսդրական նախաձեռնություն արեք, 28 անգամ հանդես եմ եկել, մի անգամ «ստե» քննարկե՞լ եք, Սահմանադրություն էիք փոխում, ասում էի՝ գոնե նենց արեք, որ դեպուտատը նախաձեռնության իրավունք ունենա, մենք չունենք օրենսդրական նախաձեռնության իրավունք, եթե ընդդիմություն ես, չունես… Ի՞նչ ասեմ, շարունակեք տուգանել: Դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ, այ մարդ, «տուալետ» չենք կարում մտնենք»:

Նահապետյանը շարունակեց` հորդորելով օգտվել օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու իրավունքից և նախորդ մերժված առաջարկները չկապել իր պատասխանի հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ