24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանությունն ազգություն չի ճանաչում

Նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան այցը կարևոր էր նրանով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագահի լոնդոնյան այցին: «Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ մենք մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն ենք և համամարդկային արժեքների կրողը: […]

ՀՀԿ-ն՝ ՄԽ համանախագահներին

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած այց տարածաշրջան նոր հույս և հնարավորություն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը շարունակվի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ թե նախկինում, թե այսօր բանակցային գործընթացում խոչընդոտները եղել են ոչ հայկական, ոչ էլ արցախյան կողմից: Գործընթացում խոչընդոտներ […]

Պատմաբան խոսնակը հիշեց Բիսմարկին

Սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող ընդդիմադիր հատվածի այն պնդումները, թե ՀՀԿ-ն օգտագործելու է իր վարչական ռեսուրսները, ՀՀԿ-ի պատմաբան խոսնակին հիշեցնում են Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի արտահայտությունը՝ երբեք այդքան սուտ չեն խոսում որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո: «Հիմա որոշ ընդդիմադիրներ ցանկացած պրոցեսից առաջ հիշեցնում են  Օտտո ֆոն Բիսմարկին. ինչ սուտ ասես հորինում են: Ես մի բան […]

Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել. Yerkirmedia.am

Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Բանաձեւն ընդունվել է միաձայն, հայտնում է Yerkirmedia.am-ը։ Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեցին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։  

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձր ղեկավարության` Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության օրակարգն ու կնախանշվեն այն առաջ մղելու նոր հեռանկարները: Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նաև ներկա կգտնվի […]

Երթևեկության կանոնների խախտման տուգանքները կիսով չափ կնվազեն

Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Նախագծին միացել են նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, […]

ԱԺ-ն հաստատեց. նույնականացման քարտերով կարելի է գնալ հանրաքվեի

81 կողմ, 16 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը ընդունեց նույնականացման քարտերի վերաբերյալ օրինագիծը, որով թույլատրվում է հանրաքվեին մասնակցել նույնականացման քարտերով: Հիշեցնենք, որ օրինագծի ընդդիմախոսների հիմնական մտահոգությունն այն է, որ ՀՀ-ում միայն նույնականացման քարտ ունեցող մոտ 182 հազար քաղաքացիների քվեարկությունը որևէ կերպ չի հսկվելու, ինչը, ըստ իրենց, հղի է ընտրակեղծիքներով:

Խնդրահարույց օրինագիծը հետ է եկել ԱԺ

Կառավարությունն Ազգային ժողով վեց ամիս անց երկրորդ ընթերցմամբ բերել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի և օղու ակցիզային դրույքաչափերը, դա պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակների դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն: Առաջարկվում է նաև որոշակիորեն […]

Քայլեր ձեռնարկվեն՝ բռնությունից խուսափելու համար․ համանախագահների հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հայտարարություն են տարածել, որում ամփոփել են հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած վերջին այցը։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու […]

Արդարությունը դարձնել պայման

Facebook-ի օգտատեր   Կարեն Շահազիզյանը  իր հանրագրում գրառել է. «Հայաստանի տնտեսական դրությունը ստիպում է վերացնել բոլոր հին կարգերն ու նոր կյանք սկսել: Մենք չենք ուզում կործանվել ու քանդվել, հարկավոր է արդարությունը դարձնել պայման, իսկ աշխատանքը ընդհանուր և պարտադիր:Այդ կարող է անել միայն ուժեղ ու հաստատ, խոսքի տեր, ազգային իշխանությունը,որը հենված պետք է լինի գիտական,մտավորական, բանվորական, գյուղացիական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի