22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ է ասում նոր Սահմանադրությունը մարդու կլոնավորման մասին

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը արգելում է մարդու վերարտադրողական կլոնավորումը: Բացի այդ, նախագծի 24 հոդվածի համաձայն արգելվում են նաև եվգենիկական փորձերը, մարդու մարմինը կամ նրա մասերը՝ որպես այդպիսին, շահույթի աղբյուր դարձնելը:

Նոր Սահանադրությունը հստակ ամրագրում է, որ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը պետք է նախօրոք տեղեկացվի նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Հոդված 25-ն էլ սահմանում է խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը, ըստ որի.
1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
2. Մարմնական պատիժներն արգելվում են:
3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Հետաքրքրական է, որ գործող Սահմանադրությունն այս երկու հոդվածներն ամփոփված են մի հոդվածի մեջ և ներկայացված սեղմ ձևակերպումներով: Այսպիսով, հոդված 17-ի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք: Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի:

Ինչպես երևում է՝ գործող Սահմանադրությունը բժշկական կամ գիտական փորձերի մասով միայն ամրագրում է, որ դրանք չի կարելի անել առանց տվյալ մարդու համաձայնության: Իսկ, ահա, գործող Սահմանադրությունը հստակ տարանջատում է, որ եվգենիկական փորձերը, վերարտադրողական կլոնավորումը և մարդու մարմինը կամ նրա մասերը՝ որպես այդպիսին, շահույթի աղբյուր դարձնելն արգելվում են անկախ նրանից տվյալ անձը տվել է իր համաձայնությունը, թե ոչ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ