22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Դե լավ, ես քո փոխարեն «այո» կդնեմ». ցավալի է

Henaran.am-ի զրուցակիցն է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:

«Ընդդեմ տրանսպորտի թանկացման», «Ընդդեմ էլեկտերէներգայի թանկացման» հանրային սոցիալական ընդվզումների ժամանակ անընդհատ քո մասնակցությունն ես ունեցել: Այս անգամ պատրաստվո՞ւմ ես միանալ «Ոչ»-ի ճակատին:

– Ես չեմ պատրաստվում միանալ «Ոչ»-ին կամ «Չեք անցկացնի»-ին: Ինձ համար «ոչ»-ով  կամ «չ»-ով սկսվող բառերը դատապարտված են ի սկզբանե, բայց միանշանակ դեմ եմ սահամանադրական այս որակի փոփոխություններին և «Դեմ» եմ քվեարկելու: Բայց ի՞նչն է ամենացավալին իմ շրջապատնում. ընկերներս, մարդիկ, որոնց հետ զրուցում եմ, բոլորն ասում են, որ իրենք էլ են դեմ, բայց բոլորն էլ գիտակցում են, որ արդար ընտրություններ չեն լինելու և այս ռեժիմն անց է կացնելու այն, ինչն իրեն պետք է:

Այսինքն` ամեն բան որոշվա՞ծ է:

-Այո, ի սկզբանե որոշված է: Սա մի ներկայացում է, որը խաղալու են: Ցավալի է, բայց… Ես բոլոր իմ ընկերներին, ծանոթներին հորդորում եմ անպայման մասնակցել քվեարկությանը և իրենց դիրքորոշումն արտահայտել: Օրերս իմ ծանոթերից մեկն ասաց, որ հարևանը մոտեցել է իրեն և ասել. «Գնալու ես, չէ՞, ընտրության»: Ընկերս ասել է, որ դեռ պարզ չի, չգիտի: Իր ծանոթը շարունակել է. «Դե լավ, ես քո փոխարեն «այո» կդնեմ»: Արդեն այսպիսի բաներ եմ լսում: Սա ցավալի է: Ափսոս, որ մենք, այնուամենայնիվ, ոչ մի արդար ընտրություն չարեցինք:

Ամենացավալին այն է, որ ժողովուրդը չի հավատում, ժողովուրդը այլևս հավատ չունի և անտարբեր է: Սա է ամենավտանգավորն ու,  կարծում եմ, ամենատխուրը:

Սուրեն, անընդհատ ասում ենք իշխանությունները վատն են, իշխանությունները չեն գործում, ամեն ինչի մեջ մեղադրում ենք գործող իշխանություններին: Լավ, բա ո՞ւր է ընդդիմությունը:

– Անկեղծ ասած` չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ընդդիմությունն ուր է, բայց միանշանակ կարող եմ ասել, թե մտավորականությունն ուր է:

Եվ ո՞ւր է մտավորականությունը:

-Ցավում եմ, որ մտավորականությունն էլ է պասիվ: Միգուցե սխալվում եմ, բայց գուցե չունե՞նք մտավորականություն: Իսկ եթե ունենք, ցավալի է, որ նրանք լռում են և իրենց դիրոքորոշումն ու կարծիքը չեն ասում:

Սուրեն, ըստ քեզ, կա՞ ի վերջո, մի ճանարարհ, որ կբերի լուսավոր Հայաստանի:

-Ես կարծում եմ, որ սահամանդրական այս փոփոխությունները լուրջ իրավիճակի առաջ է կանգնեցնելու Հայաստանին: Լավրովի այցն արդեն իսկ որոշակի բանի մասին է խոսում: Ես իմ տեսակով միշտ հավատում եմ, որ երկար ու մութ թունելի վերջում լույս սփռվելու է: Լույս լինելու է, ուղղակի կյանքն այնքան կարճ է, և մենք այնքան քիչ ժամանակ ունենք, որ պետք է շտապել, պետք է ագրեսիվ ու արագ գործել: Բայց վստահ եմ, որ օրերից մի օր այս երկար թունելի վերջը, եթե ոչ մենք , ապա մեր զավակները կտեսնեն:  Պետք է անել ամեն բան այդ լույսի սփռման համար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ