03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե խավիարն այդքան զորեղ բան է, գուցե էլ պատվիրակություն չուղարկենք

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցին՝ բնորոշելով այն «խայտառակ»: Վերջինս հետաքրքրվեց, թե ինչպես է աշխատել ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունն ու որքանով են համագործակցել արտաքին գերատեսչության հետ:

Նախագահ Գալուստ Սահակյանը դրական գնահատեց հայկանան պատվիրակության աշխատանքը, քանի որ այստեղ խնդիրը ոչ թե ԵԽԽՎ-ն է, այլ ադրբեջանական խավիարային քաղաքականությունը: Փաշինյանի հեգնանքը չուշացավ.

«Եթե խավիարն այդքան զորեղ բան է, գուցե էլ պատվիրակություն չուղարկենք, խավիար գնենք ու ուղարկենք ԵԽԽՎ»,-հեգնեց Փաշինյանը: Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ չի կարելի խավիարը դիտարկել որպես հաղթանակի ու պարտության միջոց. «Առավել ևս, որ չենք չենք կարում օգտվենք այդ խավիարից»:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց` պատվիրակությունը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում, այդ թվում համատեղ աշխատանքների մասին, որոնք տարվում են ինչպես ԱԳՆ-ի, այնպես այլ կառույցների հետ:

Հարցի վերաբերյալ խոսեց նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ ԵԽԽՎ-ն դարձել է ադրբեջանական «միլի մեջլիս»: Զոհրաբյանը համաձայն է` եթե պատգամավորները գտնում են, որ այլ պատգամավորներ կարող են առավել արդյունավետ աշխատել, կարելի է քննարկել հարցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ