Կառավարության արտոնությունը կօգնի մասնավոր ընկերությանը մեծացնել արտահանման ծավալները
ՀՀ կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվեց 3 տարով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը այսօր՝ ապրիլի 15-ին Կառավարության նիստի ժամանակ նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում՝ միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ-բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել […]





































