31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը ցանկանում է հասնել հիմնական կարգավորման Լեռնային Ղարաբաղում. Քերրի /վիդեո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ իրենք ցանկանում են տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական լուծումը: «Խնդրի կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով»,- ասել է նա։ Մանրամասն՝ Ամերիկայի ձայն-ի տեսանյութում։  

«Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել». ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ: ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա […]

Քոչարյանը ստիպված կլինի. Ժողովուրդ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, որը պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել, հերթական անգամ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ` պարզելու համար, թե հնարավոր է՝ նա եւս միանա իր կուսակցաշինությանը: Ըստ լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանին ասել է, որ ինքն առայժմ մտադրություն չունի որեւէ կերպ մասնակցել նրա կուսակցաշինությանը: Եթե Օսկանյանը եւ նրա ապագա կուսակիցները նման կարիք կունենան, […]

Թիկնապահները կրկին աչքի են ընկել․ Էրդողանի այցը Վաշինգտոն սկանդալով է սկսվել /վիդեո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Միջուկային անվտանգության համաժողովին։ Սակայն նրա այսը սկանդալային միջադեպով է մեկնարկել։ Հյուրանոցի մոտ Էրդողանին մի խումբ մարդիկ են դիմավորել, ովքեր դժգոհ են նրա քաղաքականությունից։ Նրանք գոռացել են, սակայն Էրդողանի թիկնապահները այնպես են հարձակվել նրանց վրա, որ անգամ չի հասկացվել, թե մարդիկ ինչ են ասում։ Թիկնապահներից մեկն էլ սկսել […]

Ուշագրավ ուղերձ զինված բանդայի գործով. Ժամանակ

Նորք-Սարաշի կամ զինված բանդայի հայտնի գործի վերաբերյալ երեկ հրապարակվել են նոր մանրամասներ։ Քննությունն իրականացնող կառույցի՝ ԱԱԾ քննչական բաժնի պետի տեղակալը հայտարարել է, որ զինված խումբը թիրախավորել էր Հայաստանի երեք նախագահներին եւ պետական ինստիտուտներ։ Սա իհարկե գործում հետաքրքիր շրջադարձ է։ Բանն այն է, որ զինված հանցախմբի գործի, այսպես ասած, բացահայտումը դարձավ ներքաղաքական մեծ արձագանքի առիթ։ Ըստ […]

Ով է այդքան փող տվել հանցախմբին. Ժողովուրդ

«ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը անցած տարվա նոյեմբերի 25-ին վնասազերծված «հանցախմբի» գործը քննող քննչական խմբի ղեկավարն է, երեկ հայտարարեց, թե իրենք գործով անցնող բոլոր մարդկանց շրջանակը պարզել են: Ըստ այդմ, մեղադրանք է առաջադրվել 33 անձանց, որոնցից մեկը հենց խմբին ֆինանսավորողն է: Համբարձումյանը, սակայն, չցանկացավ ասել, թե տվյալ անձը ով է: Նշեց […]

Հայոց ցեղասպանությունից մազապուրզ հայերի մի ստվար մաս հաստատվեց Մասաչուսեթսում․ նախագահի հանդիպումը նահանգապետի հետ /ֆոտո/

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացած հանդիպմանը ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ և երախտագիտություն է հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հայաստանին […]

Պատգամավորը ստիպված զենք է հանել. Ժողովուրդ

«Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: Ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին: Սակայն […]

ՀՀ նախագահի՝ ԱՄՆ այցի երրորդ օրը․ հանդիպումներ Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի երրորդ օրը` մարտի 30-ին, այցելել է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց: Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել միջազգային հարաբերություններով զբաղվող աշխարհի լավագույն դպրոցներից մեկի` Ֆլեթչերի դեկան Ջեյմս Ստավրիդիսի, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի, հիմնադրամի «Թավիթյան կրթական ծրագրի» շրջանակներում Ֆլեթչեր դպրոցում սովորող ՀՀ քաղաքացիների, դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Սերժ […]

‹‹ԱՄՆ-ն կընդունի Արցախի անկախությունը, եթե…››

Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այս նահանգի ներկայացուցիչների պալատն իր բանաձևում ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և միջազգային հանրությանը կոչ է արել ԼՂՀ-ն ճանաչել որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավար պետություն: Ընդգծենք, որ Հավայի նահանգը ԱՄՆ 7-րդ նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է ԼՂՀ անկախությունը՝ հաջորդելով Կալիֆոռնիայի, Լուիզիանայի, Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի