15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման հարցում Տեր-Պետրոսյանից տարբերվող որոշում ունի. Ժամանակ

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը թերթի հետ զրույցում ասել է, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնացել է իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում արտահայտած տեսակետին, որը դարձավ առաջին նախագահի հրաժարականի պատճառը, որ նա հստակ նշում է, որ ինքը մնացել է այդ տեսակետին եւ այլ լուծում չի տեսնում:

«Ես կարծում եմ, եմ, որ թե երկրորդ նախագահը, թե” գործող նախագահը, թե ԼՂՀ գործող նախագահը տարբեր լուծումներ են տեսնում, եւ այդ լուծումները ինչքանով կհամընկնեն՝ դեռեւս պետք է սպասել, ես վստահ եմ, որ դրանք չեն համընկնի, եւ շատ լավ է, որ ինչ-որ պատեհ առիթի, անհրաժեշտության դեպքում եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հստակ կասի իր տեսակետը, եւ Ռոբերտ Քոչարյանը, որ բազմիցս իր տեսակետների մասին ասել է, եթե պետք լինի, եւս մեկ անգամ կասի, բայց այս էտապում Լ Տեր- Պետրոսյանը գուցե գտավ, որ անհրաժեշտ է, որ իր տեսակետը բարձրաձայնի, փորձի դա դարձնել հասարակական քննարկման թեմա, բայց իմ շփումները ցույց են տալիս, որ համենայնդեպս տրամադրությունները մեծամասմաբ այդ ուղղվածությունը չունեն հատկապես ԼՂՀ-ում։

Հիմա եկեք չշտապենք՝ ասելով, որ հարկավոր է նաեւ տեսակետների միասնականություն։ Կրկնում եմ՝ պայքարի միասնականության առումով որեւէ խնդիր չկա, բայց տեսակետների միասնականության առումով տարբերություններ կան, դրանք ակնառու են եւ կարծում եմ, որ այդ տարբերությունների մասին ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի բարձրաձայնել։

– Դուք նշեցիք, որ Ռ. Քոչարյանը գուցե տարբերվող տեսակետ ունի ՀՀ առաջին եւ գործող նախագահներից, այդ պատճառով երեք նախագահների կոնսոլիդացիա, հանդիպում տեղի չի ունենում։ Ձեր դիտարկմամբ՝ հարմար պահ չէ՞ր այդ տեսակետը ոչ թե հեռախոսազրույցների, այլ բացահայտ հանրությանը դիմելու միջոցով հայտնել՝ հանրության հետ գուցե աշխատելու համար։ Դուք էլ նշեցիք, որ հանրության մեծամասնության մոտ չկան այն տրամադրությունները, որ պետք է հակամարտությունը կարգավորվի տարածքների վերադարձմամբ եւ փոխզիջումային տարբերակով։

– Այս հարցին շատ լավ պատասխանեց ԼՂՀ վարչապետը` ասելով, որ փոխզիջմանը պատրաստ ենք, հող տալուն՝ ոչ։ Կարծում եմ պատասխանն իր մեջ ամփոփ պարունակում է ամեն ինչ։ Բայց նաեւ  ասել, որ առաջին եւ երրորդ նախագահների տեսակետները նույնն են, եւ տարբերվում է միայն Ռ. Քոչարյանի տեսակետը, չեմ կարծում, որ իրականությւսն հետ եզրեր ունի, որովհետեւ 98թ. բոլորս գիտենք, թե Ս. Սարգսյանը, Ռ. Քոչարյանը, լուսահոգի Վազգեն Սարգսյանը որտեղ էին գտնվում այս տեսակետների առումով եւ ես չեմ կարծում, որ փոխվել է նաեւ գործող նախագահի տեսակետը։

Ուրիշ բան, որ ինքը հստակ ու պարզ ասաց այն, ինչ մտածել է, որպես հասարակության մեջ առաջանա այն քննարկումը, որը հիմա առկա է։ Չեմ կարծում, թե դա նշան էր, որ նա պատրաստ է զիջման, որովհետեւ ԼՂՀ-ում Աժ խմբակցությունների հետ հանդիպմանը հստակ ասել է, որ ոչինչ չի արվելու, որը կարող է դույզն– ինչ տարբերվել ԼՂՀ քաղաքացիների, ժողովրդի կամ իշխանությունների տեսակետից, կամ որը կարող է հակասել ԼՂՀ սահմանադրության համապատասխան կետին։ Մնացածը քաղաքականություն  է, դիվանագիտություն է, թող վարեն, ես այստեղ որեւէ սարսափելի բան չեմ տեսնում։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ