15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թակարդից պրծնելու շանսեր Ալիեւը չունի. Իրավունք

Ուղիղ 22 տարի առաջ Բիշքեկում կնքվեց ղարաբադյան պատերազմում զինադադարի ոեժիմ հաստատելու պայմանագիր, որն իր հետագա զարգացումներով մի կողմից՝ հաստատեց մինչ օրս աննշան փոփոխություններով պահպանվող  հայ-ադրբեջանական շփման գիծը, մյուս կողմից՝ լավ թե վատ, դեռ պաշտոնապես գործող հրադադարը։ Չնայած այդ երկու տասնամյակի հարաբերական անդորրին, մինչ օրս Էլ չի դադարում վեճը թե` հայկական կողմի համար ճիշտ էր այդ պայմանագրին գնալը։

Նկատենք, որ վերջին ամսվա իրադարծությունները եւս գալիս են լրացնելու Բիշքեկի պայմանագիրը մեզ համար ոչ ճիշտ համարողների դիրքերը։ Այսինքն Բիշքեկում թեեւ 22 տարվա հարաբերական խաղաղության հիմք դրվեց, սակայն դեռ այն օրերին կարելի էր կռահել, որ այդ ժամանակը առաջին հերթին Ադրբեջանի օգտին է աշխատելու։ Եվ այդպես էլ
եդավ. անցած երկու տասնամյակներին, թեեւ Հայաստանն էլ հնարավորինն արեց իր ռազմական ներուժն ու անվտանգությունն ամրացնելու համար։ Սակայն նավթային եկամուտները, որոնց ի հայտ գալը դեռ 1994թ.–ին էր պարզ տեսանելի, Ադրբեջանին հնարավորություն տվեցին նոր լայնամասշտաբ պատերազմի համար նկատելի պոտենցիալ ստեղծել…

Այսպիսով մեզ համար ճի՞շտ էր Բիշքեկում զինադադար կնքելը։ Իհարկե միանշանակ պատասխան տալն այսօր դժվար է եւ իմաստ էլ չունի։ Այնուամենայնիվ մեկ սխալ կարելի է մատնանշել։ Այդ փաստաթղթում, ինչպես հայտնի է, Ղարաբաղը որպես կողմ հանդես է եկել, եւ եթե մինչ 1994թ. մայիսի 4– 5-ը Հայաստանը ճանաչեր ԼՂՀ անկախությունը, ապա դա բոլորովին այլ ընթացք կտար հետագա բանակցային գործընթացին։ Հասկանալի է, Ադրբեջանը մի լավ կաղմկեր Հայաստանի կողմից ճանաչված Ղարաբաղի հետ նման փաստաթուղթ ստորագրելուց առաջ։ Սակայն մի կողմից այդ ժամանակահատվածում ռազմաճակատային վիճակը, մյուս կողմից ազգամիջյան պայթյունի շեմին գտնվող Ադրբեջանի ներքին իրավիճակը Հեյդար Ալիեւին ավելորդ խաղերի հնարավորություն չէր տալիս:

Ո՞րն Էր մայիսի սկզբներին մինչ ամիսի 9-ը ադրբեջանական նոր հարձակում լինել-չլինելու տրամաբանությունը։ Ինչպես հայտնի Է՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Ալիեւը Մոսկվա այցելելու հրավեր Է ստացել։ Եվ այն, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով Ալիեւի առաջ կդրվի նոր պատերազմ չսկսելու, սահմանային վիճակը հանդարտեցնելու եւ բանակցային սեղանի շուրջ նստելու առաջարկ, դժվար չէ ենթադրել։ Ընդ որում, Ալիեւի պատասխանը նաեւ ցույց է տալու, թե աշխարհաքաղաքական ո՞ր հարթությունում է այս պահին իրեն
տեսնում։ Ադրբեջանին համարում է Թուրքիայի հավատարիմ «եղբա՞յրը»  եւ նրա հետ միասին Հարավւսյին Կովկասում ռազմաքաղաքական ծրագրե՞ր է իրականացնում։

Այդ դեպքում Կ. Կոսաչովի հիշատակված ակնարկի համաձւսյն Ղարաբաղն Աբխազիայի,Հարավային Օսեթիայի, Ղրիմի հետ նույն ցանկում տեսնելու գաղափարը կարող է եւ նաեւ ռուսական արտաքին քաղաքականության պաշտոնական տեսակետ դառնալ։ Բայց դրա համար նախ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն, որից հետո, եթե ՌԴ-ն էլ Աբխազիայի օրինակով այդ քայլին գնա, արդեն էլի նույն օրինակով Ատեփանակերտի հետ ռազմական հւսմագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու եւ, մինչեւ իսկ, ԼՂՀ-ում ռազմական կոնտինգենտ տեղակայելու հնարավորություն է ստանում։

Իսկ դա Աոսկվայի համար նաեւ Իրան-Իրաք֊Աիրիա ռազմավարական ուղղությամբ դիրքերի հետագա բարելավման այն գործոնն է, որ հանուն դրա հազիվ թե Ալիեւի կամ էրդողանի վայնասունին ուշադրություն դարձնի։ Ընդ որում, նման կոնտինգենտի առկայության պարագայում նոր հարձակումների մասին մտածելն անգամ Ալիեւի համար մահացու հետեւանքներով է հդի։

Առավել եւս, որ «եղբայրական» Թուրքիայում ներքին հակասությունները հասել են Էրդողան-Դավութօղլու ուղիղ բախման մակարդակի, այսինքն` թուրքերից առանձնակի օգնություն սպասելն կարող է լրիվ անիմաստ դառնալ։ Արդյունքում Ալիեւը կարող է զրկվել անգամ այն մեկ-երկու շրջանից, որ միգուցե այսօր Հայաստանը համաձայնվի վերադարձնել որպես փոխզիջում։

Մի խոսքով, այս տեսանկյունից ԼՂՀ-ի ճանաչման թեման օրակարգ բերելը Բաքվում իրոք կարող են լուրջ մտորումներ առաջացնել։ Արդյունքում` Մոսկվայում Ալիեւը կարող է հանդես գալ ռուսական աշխարհաքաղաքականության ջերմեռանդ կողմնակցի դիրքերից։ Բայց մեկ է՝ Իրան-Իրաք-Սիրիա ռազմավարական ուղղությանն օժանդակելու համար Իրանի սահմաններին ռուսական կոնտինգենտի (թեեւ այդ դեպքում խաղա-ղարարի զինուժի տեսքով) հարցը Աոսկվայի համար մնում է առավել քան հրապուրիչ է։ Ուրեմն Ալիեւին կմնա պատասխանել բանակցային սեղանի շուրջ նստելու առաջարկին, ինչի տարբերակը ցույց տվեց նաեւ Լավրովի հիշատակած հայտարարությունը։ Իսկ եթե ադրբեջանական ագրեսիա չկա, բնական է, Հայաստանի համար եւս ԼՂՀ կարգավիճակի հարցը ներքին քննարկումներից տեդափոխվում է բանակցային սեղանի շուրջ։ Միայն թե արդեն ոչ այն պայմաններով, որ կար այս լարվածությունից առաջ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ