30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն 25 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Հելսինկի

Մայիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հելսինկի, ուր հանդիպումներ կունենա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի, խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի, բանակցություններ կանցկացնի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։ Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Հելսինկիի համալսարանում։

Որտե՞ղ է գտնվում ԼՂՀ խնդրի կարգավորման բանալին․ պարզաբանում է փորձագետը

Քաղաքական փորձագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է՝ ԼՂՀ  խնդրի կարգավորման բանալին գտնվում է Ղարաբաղում։ «Այդ խնդրի կարգավորման բանալին Արցախում է։ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ։ Կարծում եմ՝ բանակցությունների լավագույն ֆորմատը կլինի այն, որ բանակցային սեղանի շուրջ նստեն երեք կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը։ Միջնորդ պետությունների առկայությունը բանակցային սեղանի շուրջ՝ չեմ կարծում, թե պիտի օգնի հարցի […]

Դիարբեքիրի հայկական Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է դատարան

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցին պետականացնելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Ըստ թուրքական «Diyarinsesi.org» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության և տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարության դեմ ներկայացված դատական հայցում նշվում է, որ այդ որոշումն ամբողջությամբ հակասում է օրենքին: «Եկեղեցիները և վանքերը հատուկ պահպանության տակ գտնվող […]

ՀՀԿ ԵԿ մասնակցել է ԵԺԿ անդամ կուսակցությունների հանդիպմանը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում օրերս ավարտվեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ կուսակցությունների հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի  նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց տեղական վերջին ընտրություններում Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ (GERB) կուսակցության ունեցած հաջողությունը և քննարկվեց այդ փորձի օգտագործումը Բուլղարիայի առաջիկա նախագահական ընտրություններում: Խոսվեց Ավստրիայի նախագահական, Իսպանիայի համընդհանուր, Սլովակիայի խորհրդարանական, Իռլանդիայի օրենսդրական ընտրարշավերի, […]

Սա աբսուրդ է․․․ /վիդեո/

Ընտրական նոր օրենսգրքում նախատեսվում է ամրագրել ՀՀ խոշոր քաղաքներում ուղղակի ընտրությունները վերացնելու դրույթը։ Նախատեսվում է Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետի ընտրությունն անցկացնել այնպես, ինչպես Երեւանում։ Ժողովուրդը կընտրի ոչ թե քաղաքապետ, այլ ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցական ցուցակներից ավագանի, որի կազմից էլ կընտրվի քաղաքապետ։ Անդրադառնալով այս թեմային՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց․ «Երևանում միայն տեղական […]

Ինչու՞ մեր երկրում հրաժարական տալն ընդունված չէ․ պարզաբանում է քաղաքագետը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է՝ ԱԺ-ում օրինագծերի ընդունումը ընթացում է բացառապես այնպես, ինչպես կկամենա ՀՀԿ-ն։ Օրերս ԱԺ-ն ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ: Քաղաքագետը նշեց՝ քվեարկությունից առաջ փաստացի խախտում եղավ․ կային պատգամավորներ, որ իրենց խոսքն էին ուզում հնչեցնել, ինչն օրենքով թույլատրելի է, բայց նրանց ձայն չտրվեց։ «ՀՀԿ-ն այնքան ձայն […]

Լավրովն ու Քերին քննարկել են ԼՂ իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Քննարկվել են նաեւ միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք […]

Գալուստ Սահակյանը հնարավոր է նորից մեկնի Գերմանիա՝ բուժվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը հնարավոր է մինչև հաջորդ քառօրյան՝ մայիսի 16-19-ը, նորից մեկնի Գերմանիա՝ բուժվելու: Մարտին նա տիկնոջ հետ մեկնել էր Գերմանիա, բուժզննում անցել, առաջիկայում էլ բուժման կարիք կա: Առողջական խնդիրներից հետո ԱԺ նախագահը, կարելի է ասել, ԱԺ չէր հաճախում, երևաց վերջին օրերին, երբ ՀՀԿ-ն տապալեց «Հրազդան ցեմենտի» նախագիծը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Հնդկաստանի դեսպանին

Ապրիլի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի դեսպանին՝ իր գործունեության ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Դեսպան Բաբուն ընդգծեց, որ Հնդկաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց դեսպանության առաքելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի