15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ-ից զենքի ձեռքբերման աշխատանքներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի. Կորյուն Նահապետյան

Վարկային համաձայնագրով Ռուսաաստանից զենք ձեռք բերելու աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Այս մասին այսօրԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Ռուսաստանը վարկային համաձայնագիրը վավերացրել է փետրվարին: Համաձայնագրով կան նախատեսված որոշակի ընթացակարգեր, որոնց շրջանակներում գործողություններ են իրականացվում»,- ընդգծեց Նահապետյանը:

Վերջինս ընդգծեց՝  ՀՀ պաշտպանության նախարարության, Զինված ուժերի պատասխանատուները ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հիմա ակտիվ աշխատանքներ են տանում՝ վարկային համաձայնագրով նախատեսված գործողությունները սահմանված ժամկետներում իրականացնելու համար:

«Համաձայնագրով որոշակի ժամկետներ և գործողություններ կան նախատեսված: Ես չեմ կարող կոնկրետ օր ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի զենքը, ուղղակի պետք է վստահ լինենք, որ համաձայնագրով նախատեսված գործողությունները կողմերը կիրականացնեն  սահմանված ժամկետներում»,- ասաց Կորյուն  Նահապետյանը և ավելացրեց՝ ՌԴ-ից Հայաստանը զենքը ձեռք է բերում արտոնյալ պայմաններով, և դա է պատճառը, որ այդ ոլորտում Հայաստանը և Ռուսաստանը սերտ համագործակցում են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ