15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարությունը դեռ սպասում է իր անխուսափելի ժամին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության […]

Այսօր մեր աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողքին ենք․ Օբամայի ելույթը՝ Հայկական հիշատակի օրվա առիթով

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Ֆեյսբուքի էջը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը՝ Մեծ եղեռնի առթիվ։ «Նախագահի հայտարարությունը Հայկական հիշատակի օրվա առիթով Այսօր մենք լրջագույնս խորհրդածում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների՝ Հայկական Մեծ Եղեռնի մասին, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերի տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ գնացին մեկ ու կես միլիոն հայեր: Հիշատակի տուրք մատուցելով […]

Հայերը պետք է հասկանան, որ այս գործն անելը մեծ պատասխանատվություն է․ Լարիսա Ալավերդյան

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է՝ հայ ժողովուրդն աստիճանաբար ձերբազատվում է մորթվածի ու սպանվածի բարդույթից։ Իրավապաշտպանն ընդգծեց՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումումը բացառիկ առիթ է, որ հայ ժողովուրդը  ողջ աշխարհին ցույց տա՝ այս չարիքի դեմ պետք է համամարդկային պայքար մղել։ Այս առումով, ըստ իրավապաշտպանի, մեր երկիրն իր ուսերին մեծ պատասխանատվություն է վերցրել։ «Ցեղասպանությունները շարունակական բնույթ են […]

Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Թուրքիայի Նախագահի հայտարարության կապակցությամբ Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսնամյան կայսրության իշխանությունների հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Թուրքիան շարունակում է ջաքներ գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված […]

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտությունը և արդարությունը վերականգնելու համար: «Ճշմարտությունն […]

Ծիծեռնակաբերդում Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: Նշենք, որ նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով: Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում: Էրդողանի հղած ուղերձում մասնավորապես ասվում է.  «Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Պոլսի հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդին Ողջունում […]

Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի´ հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել […]

Ժամանակից շուտ շնորհավորեցին. Մատաղիսն ու Թալիշը կրակի տակ են

Քիչ առաջ տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Տեղեկացնենք՝ իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին։ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ: Հայկական կողմը ունի մեկ վիրավոր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորել է  ամեն […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բան Կի Մունի հետ

Այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան: Գլխավոր քարտուղարը կարեւորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի