26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի կառավարությունը ավելի լրջորեն արձագանքի կատարվածին՝ դադարեցնելով Արդրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսական Ֆրանք Փալոնը` Լեռնային Ղարաբաղի շուրջ, գրում է Ամերիկայի ձայնը։ Դուք, կոնգրեսական Ռոբըրթ Դոլդի հետ նախաձեռնել եք Արդբեջանին ամերիկյան ռազմական հատկացումների դադարեցման մասին առաջարկը։ Ինչո՞վ էր պայմանավորված այն։ Ինձ անհանգստացնում էին վերջին շրջանում Ադրբեջանի կառավարության կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին բախումների շփման գծում։ Սա ի վերջո հանգեցրեց վերջին իրադարձություններին։ […]

Ադրբեջանը խախտել է հրադադարը Հայաստանի ուղղությամբ. Գրանցվել է 18 միջադեպ

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ […]

Անգելա Մերկելը ապրիլի 23-ին կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է մեկնել Թուրքիա ապրիլի 23-ին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մերկելը Թուրքիա կայցելի Եվրամիության  ներկայացուցիչների հետ միասին: Մերկելին կուղեկցեն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը: Այցի մասին այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։

ՀԱՊԿ առանձին երկրների գործողությունները հակասում են ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը.Էդուարդ Շարմազանով

Պոզնան քաղաքում ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային քննարկում է ունեցել Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Քննարկման օրակարգում են եղել խորհրդարանական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ  միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համատեղ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող աշխատանքային հարցեր: Էդուարդ Շարմազանովը գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից […]

Ո՞վ է հարձակվել Քոչարյանի տան վրա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության լրատվական բաժնից Henaran.am-ը տեղեկացավ, որ  առանձնատան բակ նռնակի նմանվող առարկա են նետել, ըստ ամենայնի, ուսումնական նռնակ է կամ նռնակի մուլյաժ։ Առարկայի ծագումը պարզելու համար Քննչական կոմիտեն փորձաքննություն է անելու։ Ավելի վաղ  հայտնել էինք, թե Հայաստանի ոստիկանությունը ստուգում է տեղեկությունները, թե Ռոբերտ […]

Լավրովը և Քերին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Քերիի նախաձեռնությամբ։ Անդրադարձ է կատարվել նաեւ  սիրիական խնդրին, ինչպես նաեւ  Դոնբասի հակամարտության գոտում տիրող իրավիճակին։

Նախկին և ներկա նախագահները մտերմացել են.Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շփումները սկսել են պարբերական բնույթ կրել: Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել էր Լևոն Տեր-Պետրոսյանի բնակարան, և մոտ մեկ ժամ նրանք զրուցել էին Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ […]

Հարձակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը` հղում անելով Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են: Ի դեպ, ըստ չճշտված լուրերի` անհայտ անձիք նռնակ են նետել ՀՀ երկրորդ նախագահի տան […]

«Հորս արև, մեր զենքով չեն կրակի ձեր հողի վրա». Կոռնիձորի Արոն զայրացած է/վիդեո/

«Ադրբեջանը օգտագործելով իր ձեռքի տակ ունեցած նորագույն զենքերը և ԻՊ-ի ու «Գորշ գայլեր» խմբավորման  վարձկաններին` հարձակվեց Արցախի վրա: Այս հարձակումը սպասելի էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը` Խուդավերդյանը նկատեց. «Ռուսական տերությունը լավ տղու կարգավիճակով խոսք էր տվել, թե հորս արև , մեր զենքով չեն կրակի ձեր […]

«Կոնսեսուսը չկայացավ»

Այսօր 4+4+4 ֆորմատով քննարկմանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական նոր օրենսգրքի մի քանի դրույթների վերաբերյալ իրենց հայեցակետերը, որոնք կներառեն Ազգային ժողովում ներկայացվելիք փաստաթղթում։ Իշխանություններն դեմ չեն ընտրատեղամասում ընթացող գործընթացը տեսանկարահանելու գործընթացին, եթե իհարկե միջոցներ գտնվեն այդ ամենը կազմակերպելու համար. «Բայց մենք դրական չենք նայում ինտերնետ ուղիղ հեռարձակմանը, մենք համարում ենք, որ ինտերնետ կապի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված