29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ընդդիմության միասնական շտաբ»-ն ահազանգում է

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ  գիշերն անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել Կապանի գրասենյակ: «Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը: Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

Բռնաբարելու սպառնալիքի գինը. որոշումն արդեն կայացված է

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը և հրապարակվել որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը: Հիշեցնենք, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» […]

Մոսկվայում փակվել է ռուս-թուրքական գիտական կենտրոնը

Մոսկվայում փակվել է «Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարաններ» ռուս-թուրքական գիտական կենտրոնը, հայտնում է РБК-ն։ Կենտրոնի կայքում այդ մասին հայտարարություն է տեղադրված, որում մասնավորապես նշվում է․ «Ստիպված ենք հայտնել, որ մեր կենտրոնը փակվել է, ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլեւս գոյություն չունի: Օսմաներենի դասընթացները դադարեցվում են։ Ծրագրված բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու կոնֆերանսները չեղյալ են հայտարարվում, թուրքերենով […]

Խնդիրները ձեր մեջ փնտրեք. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Սահմանադրության փոփոխություն իրականացնելու մեջ շտապողականություն չկա: Լրագրողների հետ զրույցում նա տեսակետ հայտարարեց, որ իրենց համար այս հանրաքվեն կյանքի և մահվան հարց չէ: Պատասխաբելով դիտարկումներին, թե ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է կեղծիքների մասին, Շարմազանովն վստահեցրեց. «Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական կուսակցություններ չունեն այնքան վստահված անձինք, որ […]

«Այ ախպեր ջան, իշխանություն ես ուզո՞ւմ … ». Հանրապետականի կոչը /վիդեո/

Քաղաքական բազմակարծությունը երթերի անցկացումը մեր երկրում երաշխավորված է, բնականաբար, ցանկացած քաղաքական ուժ կարող է ցույցերի և երթերի միջոցով իր կարծիքն արտահայտել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Նոր Հայաստանի» կողմից այսօր կազմակերպվելիք հանրահավաքի մասին: Շարմազանովը վստահեցրեց, որ եթե ցույցերի կամ երթերի ժամանակ որևէ քաղաքական ուժի գործողությունները դուրս են գալիս […]

Եթե Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտ սկսվի, Ռուսաստանը պարտավոր է աջակցել իր դաշնակցին /վիդեո/

«Россия» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ «Անհրաժեշտ է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Իրականում չէ՞ որ Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի […]

Հռոմի պապը` Հայաստան այցի և պատերազմի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին Պապը մեկնաբանություններ  է արել ռուս-թուրքական լարված հարաբերությունների և Հայաստան կատարելիք իր հավանական այցի վերաբերյալ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին Հռոմի Պապը ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Փոխանցում է Ermenihaber.am-ը: Իտալական «Le Repubblica» պարբերականի լրագրող Մարկո Անսալդոն հետևյալ հարցն է ուղղել կաթոլիկ աշխարհի հովվապետին. […]

Չեք ամաչո՞ւմ «հանրապետականներդ»՝ ուրացաք Աշոտ Նավասարդյանին, Անդրանիկ Մարգարյանին /վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված բանավեճին ասաց, որ իր կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային փաթեթի քննարկում այդպես էլ տեղի չի ունեցել: «Մեր ազգը ևս մի խարան ստացավ, հրեշտակները վերևից հետևում են, Հայաստանի նկատմամբ ավելի ուշադիր են: Դուք, այս ի՞նչ եք անում ձեր ազգային առաջնորդի հետ, ձեր կազմակերպության հիմնադիրների, ղեկավարների հետ, էս ի՞նչ […]

Էրդողանը և ԻՊ-ին հավատարմություն հայտնած կազմակերպության ղեկավարը՝ մեկ լուսանկարում

Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնկաչոք է Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդին Հիքմեթյարի  առջև: Ըստ պնդումների՝ լուսանկարն  արվել է 1985 թվականին, երբ Հիքմեթյարն այցելել էր Թուրքիա: Նշենք, որ վերջինիս հիմնած կառույցը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sol» լրատվական կայքի պնդումների՝ Էրդողանի և […]

Վտանգավոր խաղեր

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է չեղյալ համարել մոտ մեկ դար առաջ կնքված պայմանագիրը, սակայն, ըստ նրա, պետք է հասկանալ, որ դա կարվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունն այս պահին չկա: Henaran.am-ի հետ զրույցում Սաֆարյանը մանրամասնեց, որ ներկայիս լարվածության մակարդակը բավարարար է, ասելու, որ «Ռուսաստանը կդնի և չեղյալ կհամարի Մոսկվայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի