06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը շնորհավորել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ

Ռադիոյի հարգելի’ աշխատակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:
Զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական աղբյուրների առատության ներկա պայմաններում ռադիոն մեր հանրության համար եղել և շարունակում է մնալ տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի միջոց:  Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ դուք ամենայն պատասխանատվությամբ, սրտացավությամբ, նաև պատվով եք կատարում հանրությանը ոչ միայն ժամանակին, այլև ստույգ տեղեկատվություն հաղորդելու ձեր աշխատանքը: Դրանում հերթական անգամ համոզվելու առիթն ունեցանք այս տարվա ապրիլի սկզբին, երբ լրատվական դաշտի ձեր մյուս գործընկերների հետ միասին դուք առաջին իսկ օրից մեկնեցիք առաջնագիծ ու ծավալվող իրադարձությունների ու զարգացումների մասին օպերատիվ իրազեկեցիք հանրությանը:

Համոզված եմ, որ այսուհետ ևս նույն նվիրումով ու պատվախնդրությամբ եք շարունակելու ստույգ և անաչառ տեղեկատվություն տրամադրելու պատասխանատու ձեր աշխատանքն ու դրանով իսկ ձեր կարևոր ներդրումն եք ունենալու մեր երկրի ու մեր մայրաքաղաքի զարգացմանն ու բարօրությանը:

Անխափան եթեր, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ