16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ինչ-որ բանից չենք վախենում. Էդվարդ Նալբանդյան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին հայտնել է, որ  երեկ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում հստակ ասվել է այն, ինչ որ ասվել էր դրանից առաջ:

«Այն է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ նորից կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, ինչ Ադրբեջանը սանձազերծել էր այն լայնածավալ ագրեսիվ գործողություններն Արցախի դեմ»,-  ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարն ասաց, թե պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում բանակցային գործընթացը վերսկսել:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության ճանաչմանը՝ արտգործնախարարն ասաց. «Հարցն այն է, որ կառավարության կողմից արձագանքման ձևակերպման մեջ ասված էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումներից: Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավական լուրջ հարցեր են և ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել: Վախի հարց չկա, մենք ինչ-որ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ