15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ դեսպանը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին /վիդեո/

Այսօր բազմաթիվ պաշտոնյաների թվում՝ Հաղթանակի զբոսայգում էր նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Լրագրողները հարց ուղղեցին դեսպանին.  Եթե ՌԴ-ն մեր երկրի դաշնակիցն է, ապա ինչու՞ է  զենք վաճառում Ադրբեջանին:

Դեսպանին վերոնշյալ հարցը բնավ դուր չեկավ: Նա նշեց՝ Հաղթանակի  զբոսայգի է եկել տոնի առիթով, ուստի լրագրողներին հորդորեց հարցեր ուղղել օրվա թեմայով:

Լրագրողները, սակայն, անդրդվելի էին. զենքի առքուվաճառքի թեմային վերաբերող հարցերը հնչում էին տարբեր կողմերից՝ տարբեր լրագրողներ շուրթերից:

«Ցույց տվե՛ք փաստաթղթեր, որոնք կփաստեն, որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Հայաստանը մեր դաշնակից պետությունն է: Մենք զենք ենք տրամադրում  նաև Հայաստանին»,- ասաց դեսպանը:

Լրագրողներն ընդգծեցին, որ այդ զենքերով, փաստորեն, Ադրբեջանն այժմ  կրակում է Արցախում ապրող խաղախ բնակչության ու հայ զինվորների վրա: Դեսպանն իր հերթին ընդգծեց՝ Ղարաբաղում այս պահին պատերազմ չի ընթանում, հրադադար է:

Լրագրողների դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է կրակել, Վոլինկինն ասաց.  ‹‹Ես Ադրբեջանի փոխարեն պատասխան տալ չեմ կարող››:

https://www.youtube.com/watch?v=-wK4edqBbjk

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ