23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էրդողանի խոսքերը ներքին լսարանին էին ուղղված

Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն այսօր հանդիպեց լրագրողներին, որի ընթացքում անդրադարձավ մի շարք հարցերի։

Մասնավորապես, խոսելով Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանելու մասին, նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան մթնոլորտ ձևավորել։ Նա նշեց, որ բացառված է, որ Թուրքիայում հայկական խնդիրներից որևէ մեկը լուծվի, եթե պարտադրանքի տպավորություն առաջանա:

«Պարտադրանքով որևէ հարց չի լուծվի»,- ասաց նա:

Խոսելով ապրիլի 24-ին Էրդողանի ունեցած ելույթի մասին, որում հիշեցվում էր Թուրքիայում հայկական համայնքի առկայության մասին, Արա Գոչունյանը նշեց, որ այդ խոսքերն ուղղված էին ներքին լսարանին:

«Թուրքիայի իշխանությունը բարձրացնում է այնտեղ հաստատված Հայաստանի քաղաքացիների հարցը: Հայաստանն այսօր արտագաղթի հարց ունի, և դա խոցելի երևույթ է: Թուրքիայի իշխանությունն էլ շեշտադրում է անում այս խոցելի կետի վրա։ Թուրքիայում ապրող 50 հազար հայի գոյությունը բացարձակապես չի խանգարում իշխանություններին: Հավատացած եղեք, եթե Հայաստանից արտագաղթած մարդկանց այնտեղ լինելը չբխեր Թուրքիայի շահերից,  ապա հիմա այնտեղ 5 անձ էր չէր լինի: Կարծում եմ, որ Էրդողանի նման շեշտադրումը ինչ-որ տեղ ներքին լսարանի համար է»,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ