15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն Արցախի արտաքին քաղաքականության գերակայություններից է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին eadaily.com-ին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին` ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը «մադրիդյան սկզբունքներ»-ի փաստաթղթի նկատմամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին որպես լիարժեք կողմ և իր անմիջական մասնակցությունն ունենա հակամարտության վերջնական կարգավորման փաստաթղթի մշակմանը՝ գաղափարների քննարկման սկզբից, կարգավորման մոտեցումներից մինչև ստորագրում և խաղաղ պայմանագրի իրականացում: Այլապես, յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ»,-  ասել է Միրզոյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության  միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին՝ Միրզորյանն ասել է, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն Արցախի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է:

«ԼՂՀ ժողովուրդը վճռական է ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր պետականությունը: Այս ուղղությամբ ձեռքբերումները թույլ են տվել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում հասնել դրական գործընթացների:

Ամերիկյան 7 և Ավստրալիայի մեկ նահանգ, ինչպես նաև Բասկերի խորհրդարանը ընդունել են ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցելու բանաձև: Արցախի միջազգային ճանաչումը ոչ միայն լրացուցիչ ազդակ կհաղորդի արցախյան պետականության, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,  այլ նաև դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: ԼՂՀ միջազգային ճանաչումը նաև թույլ կտա վերջ դնել Ացախը և նրա ժողովրդին ոչնչացնելու Արբեջանի  անդադար փորձերին և կապահովի ողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»,- շեշտել է Միրզոյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ