16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երբ Բաղդասարովը կվճարի․ Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն սնանկանալուց հետո դեռեւս չի մարել իր պարտքերը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» պարտատերերի ցուցակում առկա են 122 ֆիզիկական անձ եւ 27 ընկերություն: Ավիաընկերության միայն դոլարով արտահայտված պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, իսկ դրամով պարտքերի շարանը վերջ չունի:

«Արմավիա»-ն պարտավորություններ ունի նաեւ պետբյուջեի առջեւ, որոնք կազմում են 31 միլիարդ 357 միլիոն դրամ եւ 2 միլիոն դոլար: Նախօրեին «Ժողովուրդ»-ին հաջողվեց «Արմավիայի» պարտքերի վերաբերյալ զրուցել ավիաընկերության սեփականատեր, այլեւս նախկին օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի հետ:

Նա պարտքի մասին լսելով՝ ասաց. «Ի՞նչ պարտքեր: «Արմավիա»-ի՞: Պարտքերը մարում ենք: Դեռ գույքը չենք վաճառել, վաճառում ենք, կվաճառենք, կտանք պարտքերը»: Այս խոսքերից հետո անմիջապես անջատեց հեռախոսը:

Նկատենք, որ Միխայիլ Բաղդասարովը վերջին մեկ տարում հիմնականում Հայաստանից բացակայում էր, սակայն այս օրերին նրան հաճախակի կարելի է տեսնել Երեւանի կենտրոնում զբոսնելիս: Հավելենք, որ ԱԺ-ում լուրջ աղմուկ բարձրացրած «Հրազդան ցեմենտ» գործարանի պարտքերը եւս Մ. Բաղդասարովինն են, հիմա այն «ՎՏԲ Հայաստան» բանկինն է:

Մանրամասները կարդացե՛ք  թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ