06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի ճանաչման գործընթացն արդեն մեկնարկել է

‹‹Արցախի ճանաչման գործընթացը  կարևոր երևույթ է, որն արդեն իսկ մեկնարկել է: Դա կարևոր է տարածաշրջում խաղաղության  պահպանման տեսանկյունից:  Այս գործընթացը մեսիջ է պարունակում: Արցախն ու ՀՀ-ն հակված են բացառապես այն տարբերակին, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով:  Բայց եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները,  ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Վերջինս տեղեկացրեց՝ բազմաթիվ արցախցիներ արդեն իսկ վերադարձել են իրենց տները, իրականացվում են վերակառուցողական աշխատանքներ:

‹‹Պարզապես որոշ տեղերում վերանորոգման աշխատանքներն  ընթացնում են համեմատաբար ավելի դանդաղ տեմպերով, քանի որ թշնամին շարունակում է  կրակել: Այս պահի դրությամն կարող եմ ասել՝ իրավիճակը կայուն է:  Վիճակը պիտի համեմատականության մեջ դիտարկենք: Կարող եմ ասել, որ հարաբերականորեն  վիճակն ավելի խաղաղ է ապրիլյան օրերի համեմատ››, – ասաց Դավիթ Բաբայանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ