25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչև 2030թ. Կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում մշակված հայեցակարգը: Մասնավորապես, հայեցակարգով նախատեսվում են կայուն զարգացմանն ուղղված միջոցառումներ ու ծրագրեր այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, բնապահպանության, թափոնների, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և այլ ոլորտներում: Նշվել է, որ հայեցակարգը մշակվել է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնարարականները, ինչպես նաև ՀՀ-ում կայուն զարգացման տեսակետից բազմակողմանի ուսումնասիրությունները, հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Հայեցակարգն արժանացել է խորհրդի հավանությանը և ընդունվել ի գիտություն:

Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» վերաբերյալ զեկույցով, ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հատուկ նստաշրջանի քննարկումների արդյունքները: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ քննարկումների ժամանակ երկրների ղեկավարների մակարդակով ամփոփվել է 2000 թվականին ընդունված «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագիրը և ընդունվել «Վերափոխելով մեր աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ–2030» ծրագիրը: Ըստ նախարարի՝ «Հազարմյակի զարգացման նպատակներ» ծրագրի ամփոփումը ցույց է տվել, որ իրենց առջև դրված նպատակներին ՄԱԿ-ի անդամ երկրներն ամբողջովին հասնել չեն կարողացել, իսկ իբրև հիմնական խոչընդոտ նշվել է 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև ճգնաժամը չի շրջանցել նաև Հայաստանը, սակայն համաձայն ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովի վերլուծության՝ Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանի 22 երկրների թվում կառավարության ծախսային մասում սոցիալական ապահովությանն ուղղված հատկացումների աճի առումով զբաղեցրել է առաջին տեղը՝ 21 տոկոս աճով: Նույն ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ արդյունավետ ու նպատակային ծախսերը կարևոր գործոն են և միշտ չէ, որ ռեսուրսների առկայությունը որոշիչ է:

Ամփոփելով օրակարգային երկու հարցերը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ուրախ եմ փաստել, որ այս համատեքստում Հայաստանն առաջ է բազմաթիվ երկրներից, սակայն դեռևս շատ անելիքներ կան: Այժմ մենք պետք է հնարավորինս արագ սկսենք ու ավարտենք կայուն զարգացման նպատակների ու թիրախների տեղայնացման գործընթացը՝ մշակելով համապատասխան չափորոշիչները»: Վարչապետը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններին՝ այս աշխատանքները համարել առաջնահերթ ու ամբողջությամբ աջակցել համապատասխան աշխատանքային խմբի գործունեությանը:

 

Օրակարգի վերջին հարցով խորհուրդը հավանություն է տվել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էմին Երիցյանին խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը:

Աշխատանքների թափանցիկության և արդյունավետության բարձրացման առումով վարչապետ Աբրահամյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը խորհրդի կազմում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ