ԱԺ նիստին /Ուղիղ միացում/
Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայնմարտադաշտում, այլև քարոզչական ճակատում:Ադրբեջանի ՊՆ “մասնագետները” հավանաբար լսել են,որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ,սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանականգործողություններ իրականացնելու համար անհրաժեշտեն գոնե նվազագույն գիտելիքներ: Մարտադաշտումցավագին հարվածներ ստանալով՝ադրբեջանցիները ըստերևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչականհարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ նամակ,որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի […]
Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները: հայտարարել է, որ առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է քաղաքական կամք դրսեւորեն՝ ԼՂ-ում հրադադարի հաստատման ու այս հակամարտությունում հիմնական խաղաղության հասնելու համար։ Թոները նշել է, որ ԱՄՆ-ն կողմերին համառորեն կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով։ […]
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ընթացող մարտերի առնչությամբ: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Իտալիայի ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես պահպանել հրադադարը: «Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը կոչ է անում […]
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված աննախադեպ լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հայաստանյան քաղաքական որոշ գործիչների հայտարարել, որ ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի եւ չէր լինի Հայաստան։ Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի եւ […]
«Ադրբեջանի արածը հանցագործություն է մարդասիրության դեմ: Ադրբեջանի գործողությունները Թուրքիայի կողմից սկսված ցեղասպանության շարունակությունն է: Մենք, փաստորեն, տեսնում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի նույնականությունը: Ի վերջո, ողջ աշխատհը պետք է հասկանա, որ 1918-1919 թվականներին ստեղծված այս պետությունը ջանում է շարունակել Թուրքիայի սկսածը››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Իրավապաշտպանն ընդգծեց, որ միջազգային բազմաթիվ կառույցներում Արցախի […]
CNN հեռուստաընկերության հաղորդավարուհի Բեկի Անդերսոնը ուղիղ եթերում զրուցել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի հետ։ Ընդ որում, Մամեդյարովի հետ զրույցում հաղորդավարուհին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օֆշորային մութ փողերի մասին իր հարցերով «խեղճացրել է» Ադրբեջանի արտգործնախարարին։ Ի դեպ, հեղինակավոր հեռուստաընկերության եթերում իր տեսակետներն է ներկայացրել նաեւ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Մանրամասները՝ ArmeniaTV-ի տեսանյութում
Այսօր Վիենայում Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու շփման գծում հրադադարի հաստատման հարցը։ Այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը։
ԱԺ պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով նախատեսում է կին կամավորների հավաքագրել: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է եւ կարող է ապահովել բանակի թիկունքը։ Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ լծվեն հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին։ Այստեղ շատ կարեւոր է հայ կնոջ դերը։ Որպես կին քաղաքական գործիչ, ես գիտակցում եմ նաեւ իմ պատասխանատվությանը հայրենիքի հանդեպ։ Ուստի […]
Մենք իրավունք ունե՞նք բանի տեղ չդնելու, այսպես կոչված, «միջազգային հանրությանը»։ Ինձ թվում է՝ այո։ Եթե խաղաղության կոչ անողներից որեւէ մեկն իսկապես խաղաղություն ուզեր, նա կդիմեր պատերազմը վերսկսած Սդրբեջանին, որ նա ղադարեցնի իր նկրտումները։ Բայց քանի որ ոչ մեկը նման բան չի պատրաստվում անել, մենք էլ կարող ենք ոչ մեկի հետ առանձնապես հաշվի չնստել եւ անել այն, […]































