15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես կիսում եմ վարչապետի կարծիքը. Հովհաննես Մարգարյան

‹‹Ես կիսում եմ վարչապետի կարծիքը և ընդունում եմ այդ մոտեցումները:  Իրոք պետք է մեր գոտիները ձգենք ու պիտի խնայողություններ անենք››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորը շեշտեց՝ կարելի է  մեծ խնայողություններ անել հատկապես վարկային ռեսուրսներն օգտագործելիս:

‹‹Վարկային ռեսուրսների օգտագործմանը պետք է մեծ ուշադրություն դարձնել: Բոլոր վարկերի պատմություններն ուսումնասիրե՛նք. կտեսնենք, որ խորհրդատվական ծառայությունների վրա մեծ գումարներ են ծախսվում: Շուրջ վեց միլիարդ ծախսվում է դրա վրա:  Ցանկացած տեղ պիտի խնայող լինենք՝ դա կլինի ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, սոցիայական ծրագրերի իրականացում, թե մեկ այլ ոլորտ››, – ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ