15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիտլերի ու Մուսոլինիի նման Ալիեւն ու Էրդողանը իրար հետ մրցում են, թե ով է ավելի ֆաշիստ ու նացիստ. Շարմազանով

Նախագահ Սարգսյանի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը կլինի օրենքով սահմանված ժամկետներում:

Այսօր  այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վիենայում համանախագահների հայտարարությանը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեն:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ համանախագահների հայտարարության բառապաշարը հիշեցնում է Սերժ Սարգսյանի բառապաշարը.

«Բառապաշարը համահունչ է նրա հայտարարություններին՝ կոնկրետ թե վստահության մեխանիզմների ամրապնդման, թե զինադադարի պահպանման առումներով: Տեսնում ենք, որ այստեղ նոր խնդիր չկա բանակցությունների նոր փաթեթի մասին: Խոսքը բացառապես այն առաջարկների վերաբերյալ է, որի մասին խոսել է Սերժ Սարգսյանը»:

Շարմազանովն անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ ավստրիական թերթերից մեկին տված այն հարցազրույցին, որտեղ վերջինս կողմ է արտահայտվել այն գաղափարին, որ Հարավային  Կովկասի երկրների նկատմամբ զենքի ամբողջական էմբարգո կիրառվի:

«Շավարշ Քոչարյանը պատահական մարդ չէ՝ նա լուրջ քաղաքական գործիչ է, և այն քիչ մարդկանցից է, որ կոմպլեքս տիրապետում է ղարաբաղյան խնդրին, հայրենասեր անձնավորություն է, իմ ավագ ընկերն է, շատ հետաքրքիր կարծիք է արտահայտել: ՀՀ-ն խաղաղասեր երկիր է, մենք բացառապես խաղաղություն ենք քարոզում, մենք երբեք սպառազինությունների մրցավազքով հիացած չենք եղել, եւ մշտապես դա քննադատել ենք: Քանի դեռ Ադրբեջանը զինվում է, ՀՀ-ն պետք է առաջնորդվի՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, սկզբունքով: Խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլեւ Թուրքիայի: Դժբախտաբար, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք երկու հարեւան, եւ Հիտլերի ու Մուսոլինիի նման Ալիեւն ու Էրդողանը իրար հետ մրցում են, թե ով է ավելի ֆաշիստ ու նացիստ», – ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ