18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ինչո՞ւ չի ուսումնասիրվում շաքարի շուկան

Այսօր` մայիսի 12-ին կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում խոսեց մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմներից:

Նախարարի խոսքով` մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմներից են օրենսդրության վերանայումը, ինչպես նաև շուկաները բաց պահելը, այդ դեպքում արագորեն կձևավորվի մրցակային միջավայր:

Դիտարկմանը, թե  շաքարի արտադրության շուկան փակ է, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահի դրությամբ էկոնոմիկայի նախարարությունը չունի ուսումնասիրություններ այդ շուկայի վերաբերյալ:

«Երբ մենք կուսումնասիրենք շաքարի մուտքը և շուկան, այն ժամանակ հնարավոր կլինի հստակ գնահատականներ տալ: Այս պահի դրությամբ առանձին շուկաների ուսումնասիրություն նախարարությունը չունի»,- ընդգծեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ