27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրողներին ներս չեն թողնում

ԱԺ-ում մեկնարկել է ԸՕ-ի շուրջ ծավալվող հերթական քննարկումը: Լրագրողնեին նախապես տեղեկացրել էին, որ քննարկումը լինելու է բաց, սակայն քննարկումը սկսելուց րոպեներ անց լրագրողներին տեղեկացրին, որ քննարկումը փակ է լինելու: Այժմ վերջիններս սպասում են քննարկման ավարտին: Ինչպես լրագրողնեին տեղեկացրեց ԱԺ Հասարակայնության ու լրատվության բաժնի պետ Արսեն Բաբայանը, քննարկմանը մասնակցում են Հրայր Թովմասյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը […]

Քֆուր. Ժամանակ

Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը երեկվա նիստում լսել է երեք լրագրո– ղական կազմակերպություն-ների ներկայացուցիչներին, որոնք ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ դիմում էին նեիկայացրել։ Նիստի ընթացքում աղջիկներին դուրս են հրավիրել դահլիճից, որպեսզի լսեն Մհեր Սեդրակյանի հայհոյանքը։ «Մենք խնդրել ենք, աղջիկները մի պահ դուրս եկան, որպեսզի ներկա գտնվող տղամարդն իր լսածը վերարտադրի», – ասաց Խոսրով Հարությունյանը։ Նշենք, որ Մհեր […]

Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ Հավայի նահանգի օրենսդիր ժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև, Massis Post-ը։ «Հարգելով և ճանաչելով ԼՂՀ-ն» անվանումով բանաձեւում ասվում է, որ Հավայի նահանգի 28-րդ օրենսդիր ժողովի Ներկայացուցիչների պալատը 2016 թվականի հերթական նիստում «ճանաչում է ԼՂ Հանրապետությունը և խրախուսում միջազգային հանրությանը՝ ճանաչելու Ղարաբաղը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»։

Եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը. Inderpendent

Անգլիական անվանի «Inderpendent» թերթի Միջին Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը իր վերջին հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ «Եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերնագրով իր հոդվածում Ֆիսկը, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ ժամանակակից  ցեղասպանությունների վերաբերյալ հայտարարությանը: Նշենք, որ Քերին, խոսելով «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման […]

Գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու

Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի […]

Նորանշանակ մարզպետը որոշել է՝ «աչյոտ տալու չունի». Իրավունք

Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից եւ նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, […]

Սերժ Սարգսյանի շուքի տակ. Հրապարակ

«Մինչ ՀՀԿ-ն անդուլ որոնումների մեջ է, թե աշնանն ումով է գնալու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որ կարողանա 17-ի ընտրություններից առաջ քչից-շատից դրական դաշտ ունենալ ընդդիմադիր քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանն առիթը բաց չի թողնում ամենուր շշնջալու, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը։ Թերահավատներին էլ ի պատասխան հավելում է, որ երկրաշարժի՝ դեկտեմբերի 7-ի նախաշեմին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման […]

Ուզում եմ հայտնել իմ աջակցությունը. Վ. Օսկանյան

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր հարթակում. «Հիմա, երբ արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 4+4+4 ձևաչափով բանակցություններ սկսելու վերաբերյալ, ուզում եմ հայտնել իմ աջակցությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հինգ պահանջներին: Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում այդ կետերը կընդունվեն»:

Ընդամենը րոպե անց… պարտվեցինք

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամեր առաջ ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Մեր հավաքականը 1:3 հաշվով պարտություն կրեց: Հանդիպման 28-րդ րոպեին Վիկտոր Ֆիշերը բացեց խաղի հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց հյուրերը խփեցին երկրորդ գնդակը։ Այս անգամ աչքի ընկավ Լուկաս Անդերսոնը: 35-րդ րոպեին Գոռ Մալաքյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը: […]

Նազարբաեւը Հայաստանում Ղազախստանի դեսպան է նշանակել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել Հայաստանում, Բրազիլիայում, Ֆինլանդիայում, Ուզբեկստանում և Տաջիկստանում Ղազախստանի Հանրապետության դեսպաններ նշանակելու վերաբերյալ: inform.kz-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանագրով՝ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ուրազաև Թիմուր Բիբիթալիևիչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված