08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քննարկել են ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովը մայիսի 11-ին կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին։

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ՝ նախարարը շնորհավորել է գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնի ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության ներկայիս մակարդակը:

Արփինե Հովհաննիսյանը կարևորել է նաև օրենսդրական բարեփոխումների գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով դրա շարունակականության ապահովում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, ընդգծել ՀՀ արդարադատության նախարարության հետ իրականացվող ծրագրերի նշանակությունն ու ներկայիս փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ժամանակ նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին և այլն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ