17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ համար է պահվում կալանքի տակ

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանքը երկու ամսով կրկին երկարաձգվել է:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ երեկ է դատարանը բավարարել խափանման միջոց կալանքը երկարացնելու ԱԱԾ միջնորդությունը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ մոտ օրերս բողոքարկելու են դատարանի որոշումը:

«Իմ պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ազատության մեջ գտնվելով` չի կարող  գործի նախաքննությանը խոչընդոտել: Ինչի համար այդ դեպքում պահել կալանքի տակ»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գառնիկ Մարգարյանը հունվարի 16-ին կալանավորվեց: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ