15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել

Մայիսի 11-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում եւ ծանոթացել Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճրագործության մասին պատմող փաստավավերագրական նյութերին: Այցի ավարտին Ֆիլիպ Կուրարը գրառում  է կատարել հուշամատյանում:

Բելգիայի Վալոնիա-Բրյուսել ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահը լրագրողներին տված հարցազրույցում ասել է. «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, եւ դա անհերքելի է: Ողջ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի 1915 թվականին կատարվածը: Հենց այդ անպատժելիությունն է, որ ծնեց նոր ցեղասպանություններ աշխարհում, ինչը դեռ շարունակվում է ԴԱԻՇ-ի կողմից: Միջազգային հանրությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը, որպեսզի որեւէ ազգի նկատմամբ այլեւս ցեղասպանություն չիրականացվի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ