06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրքիայի վարչապետի թեկնածուները

Թուրքական մամուլը շարունակում է քննարկել ապագա վարչապետի պաշտոնի  ամենահավանական թեկնածուների անունները: Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr» լրատվական կայքի` եթե քաղաքական կուլիսներում մինչ այժմ քննարկվում էր տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսայի` էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի թեկնածությունները, ապա այժմ այդ ցանկին ավելացել է նաև պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի անունը:

Թուրքական «Habertürk» հեռուստաալիքի եթերից նման տեղեկություն է հաղորդել թուրք հայտնի լրագրող Մեթեհան Դեմիրը, ով առաջինն էր հաղորդել, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) նոր վարչապետ և կուսակցության նախագահ ընտրելու համար անցկացվելիք արտահերթ համագումարը գումարելու է մայիսի 22-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԶԿ գործադիր խորհրդի նիստից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ կուսակցության առաջիկա համագումարին չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այդպիսով Դավութօղլուն հայտարարեց մայիսի 22-ին տեղի ունենալիք համագումարից հետո վարչապետի պաշտոնը թողնելու մասին, քանի որ Թուրքիայում վարչապետի պաշտոնը ստանձնում է իշխող կուսակցության նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ