14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ խախտում, էս ինչ խաբար է… Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեց /վիդեո/

Քիչ առաջ Ազգային ժողովում ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Տեղեկացնենք՝ նախագիծը քվեարկության դրվեց երկու անգամ: Կողմ քվեարկեց 98, դեմ՝ 9 եւ ձեռնպահ 5 պատգամավոր: ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը բոյկոտեցին  քվեարկությունը: Քվեարկությունից հետո Լևոն Զուրաբյանը բողոքեց քվեարկության արդյունքից: Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք պնդեցին՝ վարման կարգով՝ քվեարկությունից առաջ պետք է ձայն տրվեր պատգամավորներին, ինչը չարվեց: […]

Չավուշօղլուն հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի բարեկամական խմբի ժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական «Habervaktim» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն Ադրբեջանը ներկայացրել է որպես «հանդուրժողականության լավագույն օրինակ»՝ նշելով. «Ադրբեջանը և Բաքուն դարեր շարունակ տարբեր մշակույթների և քաղաքկրթությունների կենտրոն է եղել: Այստեղ կողք կողքի կարող ենք տեսնել […]

Ադրբեջանի զինուժը չի խուսափել բնակավայրերի մոտ ռազմական օբյեկտներ տեղակայելուց. ԼՂՀ ՊԲ /ֆոտո/ /վիդեո/

ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ: «Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց»,-ասված է հաղորդագրությունում:  

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ինդոնեզիայի դեսպանին

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև): Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Նինիեկ Կուն Նարյաթիի գործունեությունը Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանի պաշտոնում՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կայացավ Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցը Հայաստան՝ Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ […]

Ծեծկռտուք թուրքական մեջլիսում․ կան վիրավորներ /վիդեո/

Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգմավորների միջեւ: ԺԴԿ կուսակցության պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները եւ հայտարարել, որ Թուրքիայի քրդական շրջաններում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների եւ երեխաների, հայտնում է թուրքական DemokratHaber-ը։ […]

Միրումյանը բացառում է, որ ՓՄՁ-ները փակվեն հարկային բեռի պատճառով

Այսօր՝ ապրիլի 28-ին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անդրադարձավ ՓՄՁ-ների հարկային խնդիրներին: Միրումյանի խոսքով  ՓՄՁ-ները հարկային բեռի պատճառով չէ, որ փակվում են. «Փոքր և միջին սյուբեկտների շրջանառությունները աճում են և դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացավ:Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ երբ բիզնեսը […]

Օրը կգա, բարին էլ հետը…

«Ինձ հետաքրքիր է, որ բարձրաստիճան պաշտոնյաները  բողոքում են ընտրությունների կեղծումից, մինչդեռ իրենց կառավարման ժամանակ ընտրություններ կեղծողներ են եղել: Բայց հենց նրանք են հետապնդել լրագրողներին, ակտիվիստներին: Այն ժամանակ երբ ընտրություններ կեղծելու արդյունքում արտոնություններ պետք է ստանային, ծառայողական մեքենաներ, գումարներ ստանային և լվանային, բողոք չունեին, իսկ հիմա, երբ դրա հնարավորությունը չունեն, խոսում են ընտրակեղծիքներից»,-  ԱԺ-ում ԸՕ շուրջ քննարկումների […]

«Բախտի տերը շուն դառնա…»

Այսօր ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ելույթից առաջ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝  ընդմիջման ժամն է մոտենում, միգուցե վերջինս չհասցնի ավարտին հասցնել  ելույթը: «Բախտի տերը շուն դառնա, երեկ էլ կառավարության հետ հարցուպատասխանին ժամանակ չմնաց», – կես կատակ-կես լուրջ ասաց ասաց Հովհաննես Մարգարյանը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը քննադատեց ԸՕ նախագիծը, ավավելապես համամասնական ընտրակարգը: Վերջինս շեշտեց՝ […]

Պատերազմ է, հնարավոր է՝ մի երկու դիրք կորցնենք, հաջորդ անգամ էլ այդ դիրքերը հետ վերցնենք. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրրադարձավ  երեկ տեղի ունեցած՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ու նախագահ Սարգսյանը հանդիպմանը: ԱԺ  խոսնակը հավաստիացրեց՝ բազմաթիվ կարևոր հարցեր են  քննարկվել: Գալուստ Սահակյանն ընդգծեց՝ կան բացթողնումներ, ու հարկ է անել այնպես, որ դրանք շտկվեն: Անդրադառնալով «Հրազդան Ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու նախագծին ու դրան հետևած քվեարկության անսպասելի արդյունքներին՝ Գալուստ Սահակյանն ասաց. […]

«Ջենթլմենական համաձայնագիր» կստորագրե՞ն

«Մեր ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել, բայց մենք այդպիսի պատրանքներ չենք էլ ունեցել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ նաեւ իր շահերով էր առաջնորդվելու: Ամեն դեպքում, աշխատելու մեր ունեցած նտարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելն ու մերժողական կեցվածք ընդունելը»,- այսօր ԱԺ-ում ԸՕ քննարկման ընթացքում         ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանն առաջարկեց ընտրակաշատքից խուսափելու համար 2017-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի