20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոնգրեսականները կոչ են արել Օբամային զրոյացնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Հայտարարությունը ստորագրել են հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերտ Դոլը և դեմոկրատ Ֆրենկ Փալոունը: Նամակում կոչ է արվում հստակորեն դատապարտել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունները, դադարեցնել ԱՄՆ ռազմական […]

Մեր զինվորներին քաջություն մաղթել չեմ ուզում. Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ-ում բրիֆինգի ընթացքում Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այս օրերին չի ուզում խոսել տարաբնույթ թեմաներից: Ողջ հայությունն այս օրերին առավելապես խոսում է մի թեմայի մասին՝ Արցախում տեղի ունեցած վայկրագությունների ու մեր քաջարի մարտիկների իրականացրած հզոր գործողությունների մասին: ‹‹Օրերս հոսպիտալում էի: Մի վիրավոր զինվորի հետ խոսեցի: Սկզբում չէի էլ իմացել: Հետո իմացա՝ երկու ոտքն էլ ամպուտացիայի […]

‹‹Մեծ խաղացողները շահագրգռված չեն, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացվեն››

‹‹Կարծում եմ՝ մեծ խաղացողները շահագրգռված չեն, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացվեն: Բայց ահա, Թուրքիան բացահայրտ հայտարարել է՝ պատրաստ է աջակցել Ադրբեջանին: Ստացվում է՝ միայն Թուրքիան է, որ շահագրգռված է պատերազմի վերսկսմամբ››, – այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում հայտարարեց պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Պատգամավորը շեշտեց՝ անկախ ամեն ինչից՝ պետք է միշտ կազմ ու կատրաստ  լինել. Թծնամու […]

‹‹Մենք պիտի վերանայենք մեր զինանոցը››

‹‹Կան տեխնիկական միջոցներ, որոնք արգելված են, չպիտի օգտագործվեն: Բայց մենք այնպիսի թշնամի ունենք, որ սրանից հետո այդ մարտավարությունը պիտի վերանայվի: Մենք պիտի վերանայենք մեր զինանոցը››, – այսօր ԱԺ-ում բրիֆինգի ընթացքում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այդուամենայնիվ, Ռուստամյանը նշեց, որ հարկ է խոստովանել. թշնամու զինատեսակները գուցե ավելի արդիական են, բայց մենք էլ ունենք հզոր զինատեսակներ, […]

Մարդկանց գլուխներ, ականջներ են կտրվել, փաստեր կան. Արմեն Ռուստամյան

‹‹Ագրեսորին սանձելու տարբերակներ կան: Ու մենք հիմա հավաքում ենք փաստեր, որոնք ապացուցում են, որ վայրագություններ են իրականացվել: Մարդկանց գլուխներ, ականջներ են կտրվել. փաստեր կան: Խոշտանգել են կանանց ու երեխաների: Մենք այս ամենին վերաբերող փաստետր պիտի հավաքենք: Պիտի անենք այնպես, որ Ադրբեջանը չկարողանա կրկին ու կիրին խեղաթյուրել փաստերը››, -այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ […]

Ես որևէ հրադադարի չեմ հավատում.Վահրամ Բաղասարյան

Այսօր Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողներրի հարցերին՝ ասաց, որ Ռուսաստանը թեև մեր ռազմավարական գործընկերն է, բայց, այդուամենայվիվ, Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները վատ չեն, նրանք թշնամիներ չեն ու պետք չէ զարմանալ վերջին իրադարձությունների ընթացքից: ‹‹Մեր թշնամին անկանխատեսելի է: Ես որևէ հրադադարի չեմ հավատում:  Կարող է լայնածավալ գործողություններ սկսվեն: Դա բացառված չէ: Անշուշտ, լավ […]

Կոչ են անում Ավստրիային միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հարցում

  «Ես կոչ եմ անում արտգործնախարար Կուրցին անհապաղ միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին», – ասում է Կանաչների արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը: «Եթե Ավստրիայի կառավարությունն իր համար կարևորում է սևծովյան տարածաշրջանը, ապա այն պետք է նաև պատրաստ լինի հատուկ միջնորդի դեր ստանձնել խաղաղությանը հասնելու համար»: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք […]

Բակո Սահակյանը գիծ քաշեց. Ժողովուրդ

ԼՂՀ նախագահ Բակո Աահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կաիեւոր հայտարարություններ էր արել։ Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է։ «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման։ Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք։ Դուք գիտեք, որ […]

Թուրքիան երբեք նման բան Ալիեւին թույլ չի տա. Հրապարակ

Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին «նոն-ստոպ» ռեժիմով Ադրբեջան մեկնող ռուսական էմիսարները փորձում են «բլից-կրիգ» իրականացնել նաեւ դիվանագիտական «գետնի» վրա՝ կանխելով թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան, այդ թվում եւ Ղարաբաղ կատարած այցի, թե սպասվելիք նոր հրադադարի համաձայնագրի արդյունքները։ Թե Լավրովը, թե դրանից առաջ Շոյգուն ու Պատրուշեւը եւ թե այսօր Մեդվեդեւը մեկ հարց են դնելու անհաջող «բլից-կրիգից» […]

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ մեր հարևանը՝ միջնադարում»

«90-ականներից մինչ օրս՝ շատ բան է փոխվել, բայց մեր հաղթական ոգին մնացել է նույնը։ Բոլոր հարթակները պիտի օգտագործենք, որպեսզի կարողանանք ապահովել քաղաքական, իրավական, ռազմական անվտանգություն։ Ղարաբաղը մեր հայրենիքն է։ Ղարաբաղի անվտանգությունը ՀՀ անվտանգությունն է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Պատգամավորը շեշտեց՝ այն վայրագությունները, որոնք իրականացրել է Ադրբեջանը, հարիր չէ ոչ մի քաղաքակիրթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի