06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է «Եվրատեսիլում» Ղարաբաղի դրոշի շուրջ ծագած սկանդալին

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նախօրեին կայացած «Եվրատեսիլ 2016» միջազգային երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Ադրբեջանական ագրեսիայի և դժգոհությունների ալիքի առաջացման պատճառ դարձած այս քայլին անդրադարձել է նաև Թուրքիայի առաջատար լրատվամիջոցներից «haberler.com» կայքը:

Ըստ աղբյուրի՝ Եվրոպական հեռարձակման միության (EBU) ղեկավար Սիթցե Բեքքերը տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ծածանել է մի դրոշ, որը «Եվրատեսիլում»  արգելված  դրոշների թվին է պատկանում: Ուստի միջադեպը քննության է դրվել, այդ նպատակով հատուկ ժողով կհրավիրվի և, հնարավոր է, որ հայկական պատվիրակության համար որոշակի պատիժ սահմանվի: Սակայն Բեքքերը հավելել է, որ Հայաստանի որակազրկման հարցը չի քննարկվում:

Իսկ ելույթից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի «Ինչու՞ բարձրացրեցիք Ղարաբաղի դրոշը» հարցին Իվետա Մուկուչյանի տված պատասխանը թուրքական լրատվամիջոցը բնութագրել է որպես «հետաքրքիր արդարացում»:

Աղբյուրը ներկայացրել է նաև ուշագրավ կադրեր «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի ելույթից՝ ներառելով ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի լուսանկարը:

Haberler.com-ը հիշեցրել է, որ մրցույթի մեկնարկից առաջ կազմակերպիչների կողմից պաշտոնապես հրապարակվել էր այն դրոշների ցուցակը, որոնք «որևէ երկիր չեն ներկայացնում» և մրցույթի շրջանակներում արգելված են: Այդ ցանկում տեղ են գտել Պաղեստինի, Կոսովոյին, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Դոնեցկի հանրապետության դրոշները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ