ՀՀ վարչապետը և Բելառուսի արդյունաբերության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին: Վարչապետ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը: Վիտալի Վովկը, համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ, արդյունավետ է գնահատել այսօր տեղի ունեցած Եվրասիական գործընկերության […]




































