08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անմիջապես կտապալեն. Ժամանակ

Ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը, անդրադառնալով օրերս Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու, նշել է. «Եթե Հայաստանը սկսի միակողմանիորեն ինչ-որ տարածքներ հանձնել, ապա կհայտնվի անպաշտպան վիճակում՝ այդ թվում ելնելով երկրի ներքին իրադրությունից, որովհետեւ եթե Հայաստանի իշխանությունը հանձնի այդ տարածքները, կարող է անմիջապես տապալվել։ Հայաստանում կան բավական լուրջ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, որոնք […]

ԱՄՆ-ի համար ամենամեծ վտանգը Թուրքիան է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից Սթիվ Բանոնը Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Թուրքական «Haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բանոնը նշել է, որ Հյուսիսային Կորեայից բացի աշխարհում կա առնվազն ևս երկու վտանգ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: «Թուրքիան մեզ՝ ԱՄՆ-ի համար ամենամեծ վտանգն է: Մենք չենք կարողանում լավ հասկանալ, թե ինչ է կատարվում Թուրքիայում», – նկատել է […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև ձևավորված ակտիվ գործընկրությունը, որ շարունակաբար զարգանում է և համալրվում նոր բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աբդելբարի ալ-Զիբարին ընդգծեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր […]

Համանախագահները նոյեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսերին նախատեսում են հանդիպում անցկացնել Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի կեսերին, այն կլինի անհատական: Հանդիպման նպատակն է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնարարականների համաձայն», – ասել է նա՝ նշելով, որ հանդիպման […]

Կառավարությունը «նկարած» թվեր է ներկայացնում

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելու ընթացքում նշեց՝     2018թ. կանխատեսվում է 2017թ. համե­մատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը։  Ըստ բյուջեի նախագծի՝ 2018թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի […]

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար. Էրդողան

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը: Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ Էրդողանը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է  նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ մասնավորապես ասել է . «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար  արնահոսող […]

ԼՂ հարցով բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […]

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների եւ հանդես եկել ելույթով: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված են կարեւոր խնդիրներ, եւ դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում […]

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ անկախ ամեն ինչից․ Դավիթ Բաբայան

Ինչպես հայտնել  ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսերին նախատեսում են հանդիպում անցկացնել Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ։  Անդրադառնալով այդ թեմային՝ Արցախի  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՝   այսպիսի հանդիպումները կարևոր են, քանի որ նմանատիպ հանդիպումների ժամանակ միջազգային հանրություննն էլ է իր կարծիքն արտահայտում, իսկ այս պարագայում միջազգայի  հանրությունը ներկայացված է […]

Այսօր շահագործման է հանձնվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի կունենա Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առաջին պաշտոնական ուղերթը: Ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի՝ այդ նպատակով Բաքվում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա գտնվելու համար Ադրբեջան են մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Աղբյուրը նշում է, որ նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: Այդ միջանցքով փոխադրվող բեռների առավելագույն ծավալը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի